
2013թ.-ի ապրիլի 23-ին “Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ “Բարեկարգ և ծաղկուն Մեղրի” ծրագրի մեկնարկային շնորհանդեսը, որին ներկա էին Մեղրիի քաղաքապետ Ա. Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ` Վ. Սարգսյանը, ավագանու անդամ` Մ. Բեգլարյանը, Վարդանիձոր համայնքի ղեկավար` Ա. Բեկլարյանը, ՀԿ խորհրդի անդամներ, ծրագրի շահառուները, Ագարակի կանանց նախաձեռնող խմբի անդամներ և հյուրեր:

Ծրագիրը ներկայացրեց ղեկավար Ա.Օհանջանյանը: Այն արժանացավ բոլոր ներկաների հավանությանը, քանզի իրենից ենթադրում է համայնքի բնակչության և ՏԻՄ-ի հետ կատարվող աշխատանք , որը բավականին օգտակար կլինի շրջակա միջավայրի պահպանության և բնակավայրերի մաքրության հարցերում:
Նշենք նաև, որ “Բարեկարգ և ծաղկուն Մեղրի” ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Նյութի հեղինակ` Անի Սարգսյան