Author Archives: adminmeghrinews

Ագարակում ոռոգման ջրի խնդիր կա

Մեկ ամսից ավելի է Ագարակ քաղաքի բնակիչներն իրենց այգիները չեն կարողանում ջրել, ոռոգման ջուր չկա:

– Օգոստոսի իննից մինչև էսօր ջուր չի եղել: Ինչ անեմ, չորս կողմը բերքը փտած թափված ա, – ցույց է տալիս տիկին Աֆրիկը, – ես թոշակառու կին եմ, հիվանդանոց եմ գնում, դեղ եմ առնում… ես սրանով եմ ապրում, ի՞՛նչ անեմ…

25-30 տարվա հիմնած այգիները չորացել են ու այգետերերի ասելով, ոչ միայն այս տարվա բերքն են կորցրել, այլ նաև ծառերը:

– Մի քանի անգամ բիդոններով տաքսիով ջուր եմ բերել, հիմա որ նասոսը սարքեն գոնե մի անգամ ջրենք, կարող ա ծառերը փրկենք,-պատմում է տիկին Աֆրիկը:

Հարցին, թե նախկինում ինչպես են ոռոգել այգիները, տիկին Ալինան պատասխանեց, որ նախկինում օգտվել են Պղնձամոլիբդենային կոմբինատի պոմպից, որն այս տարի կոմբինատը տեղափոխել է, իրենք էլ մնացել են Արաքսի վրա տեղադրած պոմպի հոյսին, սա էլ անսարք է:

– Դիմել ենք տարբեր տեղեր, բողոքել ենք, եկել են նայել, սկզբում խոստացել են, որ պոմպի պահեստամասերը կփոխեն ու հարցը կլուծեն, բայց չգիտեմ …. Ասում է տիկին Աֆրիկը,: -Հիմա էլ ասում են Արաքսը ցածր ա, պոմպը չի աշխատի…

Այգետերերն արդեն ծառերը փրկելու հույս էլ չունեն:

– Աղբյուրից ջուր եմ բերում, որ գոնե էս երեք-չորս տարվա ծառերը փրկվեն- շարունակում է տիկին Ալինան

-Երկու ամիս ա ծառը ջրված չի, հետ չի գա,- զրույցը եզրափակում է տիկին Մարիետան, -մեռած մարդու վրա ջուր լցնես կարթնանա՞…

Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:

«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ

Երիտասարդ գյուղի ծերացած խնդիրը…

Լեհվազը Մեղրի համայնքի ամենամեծ գյուղն է։ Որպես գյուղի մեծագույն խնդիր լեհվազեցիները նշում են գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհները։ Մասնավորապես դեպի գերեզմաններ տանող ճանապարհը վերջին անգամ բարեկարգվել է 35 տարի առաջ։ Մի քանի անգամ գյուղացիները փորձել են սեփական ուժերով բարեկարգել ճանապարհը, խիճով ու ավազով լցրել են փոսերը, սակայն ինչպես իրենք են ասում, հորդառատ անձրևներից հետո ամեն ինչ առաջվանից էլ վատ է դարձել։

Սա ոլորաններով բավականին մեծ թեքության նեղ ճանապարհ է ու առաջացած փոսերն էլ լրացուցիչ դժվարություններ են առաջացնում վարորդների համար, իսկ եթե ավելացնենք, որ փողոցը նաև երեխաների հիմնական խաղալու տեղն է, պատկերը կամբողջանա:

4

-Պատկերացնու՞մ եք ինչպիսի մեծ խնդիր է առաջանում, երբ գյուղում շտապ օգնության կամ հրշեջ ծառայության մեքենայի կարիք է լինում, -ասում է տիկին Անուշը:

3

Լեհվազ գյուղի խնդիրների մասին զրուցեցինք նաև Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի հետ: Նա մասնավորապես ասաց, որ նախորդ շաբաթ եղել է գյուղում, խոսել է բնակիչների հետ, տեղյակ է խնդիրների մասին: Նախ ասաց, որ այս պահին զբաղվում են խմելու ջրի հարցով: Նրա խոսքով ինքնահոս ջուրը կհասցվի բաժանարար, երկու փոքր մաքրման կայանով անցնելուց հետո ջուրը կմատակարարվի բնակիչներին:

-Ինչ վերաբերվում է ճանապարհներին, նախատեսում ենք ոչ թե ասֆալտապատել, այլ բետոնապատել ճանապարհը , բայց էստեղ ռելյեֆային խնդիր էլ կա. գյուղացիների մեկի բակը բարձր է, մյուսինը՝ ցածր, հիմա գյուղացիները մանրամասներն են քննարկում – ասում է պարոն Թումանյանն ու ավելացնում.

2

-Արդեն պայմանավորվածություն ունենք նաև մի քանի գործարարների հետ, որոնք պատրաստ են աջակցել ճանապարհի վերանորոգման խնդիրը հիմնավորապես լուծելուն:

00

-Անբարեկարգ ճանապարհներով պայմանավորված անասելի դժբարություններ են առաջանում գյուղացիների կյանքում։ Ամեն օր հող, փոշի, ցեխ, դժվար երթևեկություն, վարորդներն ամեն օր վախով ստուգում են ավտոմեքենաների մասեր,-ավելացնում են գյուղացիները։

Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:

«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ

Լիճքն այսօր…

 Նյութը պատրաստվել է «Տեղական ժողովրդավարության դպրոցը» իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)» ծրագրի շրջանակներում՝ Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ) հետ համընկերությամբ։

“School of Local Democracy” Project is implemented within USAID funded “Civic Engagement in Local Governance (CELoG)” Program by a Consortium led by Communities Finance Officers Association (CFOA) in cooperation with Eurasia Partnership Foundation (EPF) and Information Systems Development and Training Center (ISTDC).

Կարճևանում խաղադաշտի բացակայությունը առաջնային խնդիր է…

238749991_1484061188609109_4763990349588745055_nՄեղրի համայնքի Կարճևան գյուղի հիմնախնդիրներից մեկը խաղադաշտի անբարեկարգ վիճակն է: Այստեղ իրենց օրվա մեծ մասն են անցկացնում գյուղի երեխաները, պատանիներն ու անկախ կոտրված և անցանց դարպասների՝ ֆուտբոլ են խաղում: 
-Ֆիզիկական դաստիարակությունը նպատակաուղղված է անձի, բազմակողմանի զարգացմանը, ֆիզիկական կատարելագործմանը, կենցաղում առողջ ապրելակերպի
հաստատմանը,-մեզ հետ զրույցում շեշտեց վաստակավոր մանկավարժ, Կարճևանի հիմնական դպրոցի նախկին երկարամյա տնօրեն տիկին Մելինե Գևորգյանը։
Կարճևանի մայրիկների հետ զրույցի ընթացքեւմ Նոնա Օհանյանը նշեց,որ դպրոցը չունի դահլիճ, մարզագույք, ֆիզկուլտուրայի դասերն էլ խաղադաշտում են անցնում, որտեղ ոչ,դարպաս կա, ոչ գազոն:
-Իսկ 4տարի առաջ փոքրիկների համար տեղադրած սղարանն ու ճոճանակն էլ արդեն ոչ բարոք վիճակում են,- ավելացրեց նա:
Հասմիկ Դավթյանն ապրում է խաղադաշտից ոչ հեռու:

238230623_1931650443679378_5622490780318119183_n


-Երեխաների համար տարածքն ապահով է, սակայն անբարեկարգ ու քարքրոտ: Քամուց էլ
հաճախ փոշի է բարձրանում ու երեխաներն էդ օդն են շնչում.- ասում է տիկին Հասմիկը:
է:

238477424_243888664276855_504766101616054187_n
-Մենք մայրիկներով մեր փոքրիկներին երբեմն տանում ենք խաղադաշտ, բայց այնքան
փոշոտ ու քարքարոտ է, որ շատ անգամ տան առաջ ենք նստում, երեխաներդ էլ փողոցում են
խաղում, իսկ փողոցն էլ, գիտեք, անվտանգ չէ երեխայի համար, – ավելացրեց 4 երեխայի
մայրիկ Անի Խաչիկյանը:

238636737_583512829327743_6037491963867559560_n
Պածառ Թումանյան էլ նշեց, որ երեխաների ֆիզիկական դաստիարակության հարցն արժանի
է ամենամեծ ուշադրության, դպրոցն ավարտած պատանիների մի մասն իրենց ֆիզիկական
տվյալներով անպատրաստ է զինվորական ծառայության:
-Երեխաներն ինչքան շատ խաղան խաղադաշտում ամառային արձակուրդներին, այնքան քիչ
կունենան վատ սովորություններ, որոնք կապված են հեռախոսային խաղերի հետ, -ավելացրեց
Մարգարիտա Մկրտչյանը :

239270286_400731044720864_3524579855740533599_n

Բոլոր զրուցակիցներն էլ նշեցին, որ մի փոքր ֆինանսական աջակցության դեպքում,
մնացածը ամբողջ գործը գյուղի բնակիչներն պատրաստ են իրենք անել:

Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:
«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: 

 

Արևաբույրի թագուհին աշխարհին ներկայացնում է Մեղրիի քաղցրահամ չրային կոնֆետները։

Արևաբույրի թագուհին աշխարհին ներկայացնում է Մեղրիի քաղցրահամ չրային կոնֆետները։ Մեղրիի քաղցրահամ մրգերը ոչ միայն դառնում են անուշ չրեր, այլ նաև չրային արևահամ կոնֆետներ՝ բնական առանց որևէ հավելումների։
Չրային կոնֆետները բազմազան են՝ ծիրանի, դեղձի, թզի ,արքայանարնջի, սև սալորաչրի և խնձորի ։ Այդ չրերը ոչ միայն տեղ են գտել հայկական շուկայում այլ նաև արտահանվում են տարբեր երկրներ։

Քաղցրավենիքի արտադրությունը սկսվում է հումքի մշակումից։ Թարմ միրգը չորացվում է, որից հետո տարբեր չրերի համադրումներով վեր է ածվում կոնֆետների։  Չրային կոնֆետների առաջին խմբաքանակները պատրաստվել է տան պայմաններում։ Մասնակցելով դրամաշնորհային ծրագրերի Նանե Սարգսյանը ստացել է սարքավորումներ, գույք,շինանյութ, սակայն ընդլայնվելու համար պայմաններ էին անհրաժեշտ։

Read more

Ջրի բացակայությունը մեծ վնասներ է հասցրել Նռնաձորի այգիներին

Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղը վերջերս ստացել է սահմանամերձի կարգավիճակ: Այն մայրաքաղաքից ամենահեռու գտնվող գյուղն է Հայաստանում՝ մոտ 430կմ։ Գյուղացիները տարիներ շարունակ զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Անասնապահությունը  զգալի տուժել է պայմանավորված այն հանգամանքով, որ երբեմնի արոտավայրերը այժմ թշնամու տարածքում են։ Ստացվում է, որ գյուղացիների գրեթե միակ ապրուստի միջոցը այգեգործությունն է։ Իհարկե նրանք չէին տրտնջում, զբաղվում էին իրենց գործով՝ քարից հաց քամելով, մինչև հուլիսի 31-ը։ Հենց այդ օրվանից Նռնաձորի ինքնահոս ոռոգման ջրի մատակարարումը դադարեց։ Գյուղը մոտ 17 օր մնաց առանց ոռոգման ջրի։ Գյուղացիների կարծիքով պատճառը Մեղրու ՋՕԸ-ի չհամակարգված աշխատանքն էր։ Ամեն տարի օգոստոս ամսին Նռնաձորը խնդիրներ է ունենում ջրի սակավության հետ կապված, բայց նախորդ տարիներին ջրի խնդիրը նման ծայրահեղության չէր հասել։

Ինչպես նշում են բնակիցները  տարվա այս շրջանում, ջրի բացակայությունը մեծ վնասներ է հասցրել նռան թե այս, թե մյուս տարվա բերքին: Վեգետատիվ ակտիվ շրջանում երբ ծառը պետք է ավելի կանաչի,  բերքը մեծանա, ջրի բացակայության պատճառով  պրոցեսը դանդաղել, իսկ որոշ դեպքերում էլ կանգ է առել։ Գյուղը մեծ վնասներ է կրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետևողական աշխատանքի շնորհիվ այս պահին ջրի հարցը կարգավորվել է։ Գյուղում աշխատում է երկու ոռոգման ջուր մատակարարող պոմպ։ Սակայն այս լուծումը ժամանակավոր է, կարծում են նռնաձորցիները, գյուղի ջրի խնդիրը հիմնավորապես կլուծի միայն, երբ Մեղրի համայնքում ջրամբար կառուցվի։

Հեղ. Սոնա Գևորգյանը և Ռոբերտ Բաբայան

Նյութը պատրաստվել է «Տեղական ժողովրդավարության դպրոցը» իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)» ծրագրի շրջանակներում՝ Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ) հետ համընկերությամբ։

“School of Local Democracy” Project is implemented within USAID funded “Civic Engagement in Local Governance (CELoG)” Program by a Consortium led by Communities Finance Officers Association (CFOA) in cooperation with Eurasia Partnership Foundation (EPF) and Information Systems Development and Training Center (ISTDC).

« Older Entries