Արտյոմ
Արտյոմ Մանուկյան

Ս/թ. ապրիլի 13-22-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ փուլը: Մրցաշարերի արդյունքներով որոշվեցին 2013թ. պատանիների և աղջիկների չեմպիոնները, որոնք կմեկնեն աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ՝ մեր երկիրը ներկայացնելու և չեմպիոնների տիտղոսներ նվաճելու համար: Մրցաշարում երրորդ մրցանակային տեղին արժանացավ մեր հայրենակից 14 տարեկան Արտյոմ Պետրոսի Մանուկյանը /ք.Ագարակ/:
Մրցանակը Արտյոմին հանձնեց շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Ի դեպ, Մեղրիի տարածաշրջանը ներկայացնող այս պատանին շախմատ սկսել է խաղալ 4 տարեկանից : Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է հայրը` Պետրոս Մանուկյանը: Իմաստուն այս խաղը Արտյոմի հոբին է: Յուրաքանչյուր մրցամարտ քայլ առ քայլ բարձրացնում է Արտյոմի հնարավորությունները շախմատի աշխարհում:Արտյոմ1

Օրերս 14-ամյա շախմատիստը Քաջարան քաղաքում կազմակերպված շախմատի մրցումներում ևս գրանցեց հաղթանակ: Տարբեր տարիքի 35 շախմատիստների միջև ծավալված 15-րդ առաջնության մրցապայքարում ամենափոքրիկ մասնակիցը գրանցեց իր 2-րդ լուրջ հաղթանակը: Նա 9-ը հնարավորից վաստակեց 7 միավոր` մարզում գրավելով 1-ին տեղը: Բացի դրամական պարգևից հաղթած պատանուն հնարավորություն ընձեռնվեց Քաջարանում խաղատախտակի վրա իր ուժերը փորձել աշխարահռչակ միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի հետ:
Հաջողություն ենք մաղթում մեր պատանի հայրենակցին եվրոպական առաջնություններում և ցանկանում, որ մտքի ճկունության շնորհիվ Արտյոմը կարողանա եվրոպական մրցումներում էլ Մեղրի անունը գրանցել հաղթողների ցուցակում:

Նյութի հեղինակ՝  Արաքսյա Հակոբյան


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: