4.5 մլն դրամ՝ Մեղրիի տարածաշրջանի համար

232091851406187440Կառավարության հուլիսի 24-ի նիստում 4 միլիոն 552,2 հազար դրամ գումար կհատկացվի Սյունիքի մարզպետարանին: Գործադիր մարմնի կողմից այդ գումարը փոխանցվելու է՝ Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով: Նշված է, որ Մեղրիի տարածաշրջանի 72 շահառուների կողմից 2013թ. ընթացքում անհատական ոռոգման պոմպերով օգտագործվել է 4 միլիոն 552,2 հազար դրամ գումարի չափով էլեկտրաէներգիա: Կառավարությունն իր պարզաբանման մեջ նշում է, թե հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումը՝ անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցելու տարածաշրջանի բնակչության անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը: Կառավարությունն այդ գումարը տրամադրելով՝ ակնկալում է ապահովել Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը և ապահովել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացումը:

Նյութի աղբյուր  Slaq.am

Հանդիպում Մեղրու զորամասում

IMG_0964

Հանդիպում Մեղրու զորամասում

Հայոց բանակի 22-րդ տարեդարձը նշեցին նաև Մեղրու թիվ 2 միջն. դպրոցի աշակերտական խորհրդի անդամները: Հունվարի 29-ին նրանք Եղան Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում մոմեր վառեցին վերջերս զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակին: Տեր Ռաֆայել քահանան պատարագ մատուցեց:

Հետո բոլորն ուղևորվեցին Մեղրու N զորամաս:

Երգն ու պարը թևածեց զորամասում: Բոլորին հուզեց զոհված ազատամարտիկ, թիվ 2 դպրոցի շրջանավարտ Գևորգ Միքայելյանի մոր` տիկին Թերեզայի սրտառուչ խոսքը: Նա սրտապնդեց զինվորներին, խաղաղ երկինք, առողջություն և բարի ծառայություն մաղթեց նրանց:

-Ձեր մայրերի անունից եմ խնդրում,- ասաց նա,- խելոք եղեք, սիրեք միմյանց, սիրեք  մեր հայրենի երկիրը և ծառայեք հայրենիքին խիզախ զինվորի պես: Ցանկանում եմ, որ խաղաղ պայմաններում ծառայեք և ողջ ու առողջ վերադառնաք ձեր ընտանիքները: Ձեր մայրերի աչքերում թող միայն երջանկության արցունքներ լինեն:

Վերջում աշակերտները դպրոցի կողմից նկարներ նվիրեցին զորամասին:

Ֆոտոշարքն այստեղ

ՀՐԱՇԱԳԵՂ ԱՇՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

DSC00213

Աշունը Մեղրիի մսուր-մանկապարտեզում

Թեև  աշնան վերջին  ամիսն է, բայց Մեղրիում աշունը դեռ իր կայացման իրավունքների մեջ է:   Օրերը արևոտ են,  ծառերը ճկնում են բերքի ծանրությունից,  իսկ  այգիներում  աշնանային հրաշք  գունախաղ է:  Շքեղ աշունն  ավելի  էր  գեղեցկացել  Մեղրի  քաղաքի  մսուր-մանկապարտեզում: Ոսկե  աշնան  հանդես էր: Մանկապարտեզի  մուտքի  մոտ աշնանային  բերք  ու  բարիքով  լի սեղան  էր, տոնական  երաժշտություն: Ճաշակով  և  տոնին համահունչ  էր  զարդարված  նաև  դահլիճը,  իսկ  գույնզգույն  տերևներով, մրգե  հագուստներով երեխաները  նմանվում  էին  հրաշամանուկների:

Աշնանային  տոնահանդեսում  երգող,  ասմունքող,  պարող  երեխաները  բոլորին  պարգևեցին  տոնական  տրամադրություն: Միջոցառմանը ներկա  էին  Մեղրիի քաղաքապետ  Արշավիր  Հովհաննիսյանը, քաղաքապետարանի  աշխատակազմի, համայնքի  ավագանու  ներկայացուցիչներ  և  այլ  հյուրեր:

DSC00210

DSC00200

Շվանիձորի միջնակարգ դպրոցը 130 տարեկան է (Ֆոտոշարք)

IMG_0894fՇվանիձոր. բերդ-ամրոց, ժայռապատ մի դղյակ, որը գուցեև պատմության ճանապարհով դարեր չքայլեր, եթե չունենար կրթության անմար ջահը` դպրոցը: Շվանիձորի դպրոցը հիմնադրվել է 1883 թվականին` Րաֆֆու օգնությամբ, Ագուլիսի դպրոցն ավարտած Մաթևոս Շահյանի ձեռքով: Դպրոցը կառուցվել է բարձունքի վրա, կարծես փորձելով աշակերտների հոգու մեջ արմատավորել այն փաստը, որ այո’, գիտելիքը աննվաճ գանձ է, և շատ դժվարությամբ են հասնում դրան:
Դպրոցը եղել է յոթնամյա, սակայն այնտեղ սովորել են մոտ 450-500 աշակերտ: Այնուհետև որպես դպրության օջախ օգտագործվել է նախկին գործարանի շենքը, մինչև կառուցվել է ներկայիս դպրոցը:
-Այս տարի լրանում է Շվանիձորի միջնակարգ դպրոցի 130-ամյակը: Դպրոցը, որը հարուստ է բանիմաց ուսուչական կազմով, խելացի աշակերտներով, յուրաքանչյուր շվանիձորեցու համար հանդիսանում է աշխարհի ամենաարժեքվոր մրցանակը: Այս դպրոցը հայ ազգին է նվիրել դասախոսներ, գրողներ, նկարիչներ, շինարարներ, բժիշկներ, զինվորականներ և , առհասարակ, մարդկությանը մարդ է պարգևել,- հպարտությամբ շեշտեց Շվանիձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Զաքարյանը:

Continue reading