
Հայը միշտ էլ տոկուն է եղել ու հայրենանվեր: Հայրենասիրության այդ մեծ զգացումն է, որ սատարել է նրան մաքառել խոշտանգումների ու բնաջնջման դեմ:
Ապրիլի 23-ին Մեղրիի թ. 2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի սաների կազմակերպած միջոցառումը նվիրված էր 1915թ.-ի մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որը մեկնարկվեց դասարանի շրջանակներից դուրս՝ ոգեշնչող ու քաջալերող խոսքերով:
Միջոցառումը շարունակվեց բաց դասի տեսքով, որին ներկա էին դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը, քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սիրուն Սարգսյանը, Մեղրիի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը, հյուրեր, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ:
Աշակերտները բարձր պատրաստակամությամբ ներկայացան հյուրերին: Փորձեցին անել առավելագույնը՝ ներկաներին հաղորդելու այն մեծ ցավը, որը տասնամյակներ շարունակ խոցել ու խոցում է ողջ հայության սիրտը:
Նյութի հեղինակ՝ Անի Սարգսյան