Բլոգը տեղծվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Աջակցել լրատվամիջոցների զարգացմանը Մեղրիի տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվել է 2012-13 թթ. 1 տարվա ընթացքում ստեղծվել է լրատվական էլեկտրոնային էջ `որպես անկախ լրատվության աղբյուր և նպաստել Մեղրիի տարածաշրջանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Ծրագրի շրջանակներում ձևավորված լրագրողների խմբի համար կազմակերպվեցին դասընթացներ, որոնք վարեցին Ինտերնյուս մամուլի աջակցության հասարակական կազմակերպության աշխատակից Գեղամ Վարդանյանը, մամուլի փորձագետներ Մեսրոպ Հարությունյանը և Արթուր Պապյանը:
Դասընթացների ավարտից հետո խումբը ձեռնամուխ եղավ Մեղրիի տարածաշրջանի պատմամշակութային վայրերի, հայտնի մեղրեցիների, հասարակական կյանքի լուսաբանմանը:
2013թ-ին մարտ ամսին խմբի մի քանի ներկայացուցիշներ մասնակցեցին Կապանում կազմակերպված ֆոտոլրագրության, տեսանյութերի և կայքերի պատրաստման դասընթացներին:
Խմբի անդամները պարբերաբար մասնակցել են այլ կազմակերպությունների կողմից իրականացվող լրագրության դասընթացների, սեմինարների, խորհրդատվությունների:
2013-2017 թվականներին Meghrinews.com-ի ակտիվությունն ապահովվել է բացառապես ՄԿՌԿ ՀԿ-ի աշխատակազմի և համակիրների կամավոր աշխատանքի շնորհիվ:
2017թ. հունիսից մինչև 2018թ հուլիս «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ –ն՝ «Մեդիան, որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում, շարունակեց զարգացնել Meghrinews.com-ի ռեսուրսները. լրագրողական թիմի համալրում, քաղաքացիական լրագրողների և աշխատակազմի հմտություններ զարգացման դասընթացներ, նկարահանումների ստուդիայի ձևավորում:
Meghrinews.com կայքում ավելացան «Համայնքն այսօր»՝ համայնքի անցուդարձը ներկայացնող և «Պատասխան բնակչին»՝ համայնքաբնակներին հուզող հարցերի հիման վրա նկարահանված հաղորդումների բաժինները:
Ծրագրի շրջանակներում նկարահանվել է նաև «Չբացահայտված հնարավորություններ, զարգացման հեռանկարներ» տեսաշարքը:
Վերոնշյալ երկու ծրագիրերն էլ ֆինանսավորվել են ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի փոքր դրամաշնորհների գրասենյակի կողմից:
Հաղորդագրություն