Tag Archives: OSCE

Բնապահպանական քննարկում “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ գրասենյակում

IMG_0496j

Բնապահպանական քննարկում ՄԿՌԿ ՀԿ գրասենյակում

2013թ. հուլիս 18-ին “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” հասարակական կազմակերպության (ՄԿՌԿ ՀԿ) գրասենյակում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող խմբի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում հիմք դրվեց “Հանուն իմ Մեղրիի փրկության” քաղաքացիական նախաձեռնությանը:

Հանդիպման մասին պատմող տեսանյութը` Սոսի հեռուստաընկերության “Լուրեր” լրատվականի եթերում.

“Բարեկարգ և ծաղկուն Մեղրի” ծրագրի մեկնարկային շնորհանդեսը ՄԿՌԿ ՀԿ-ում

IMG_6560

23.04.2013

2013թ.-ի ապրիլի 23-ին “Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ “Բարեկարգ և ծաղկուն Մեղրի” ծրագրի մեկնարկային շնորհանդեսը, որին ներկա էին Մեղրիի քաղաքապետ Ա. Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ` Վ. Սարգսյանը, ավագանու անդամ` Մ. Բեգլարյանը, Վարդանիձոր համայնքի ղեկավար` Ա. Բեկլարյանը, ՀԿ խորհրդի անդամներ, ծրագրի շահառուները, Ագարակի կանանց նախաձեռնող խմբի  անդամներ և հյուրեր:

IMG_6553

23.04.2013

Ծրագիրը ներկայացրեց ղեկավար Ա.Օհանջանյանը: Այն  արժանացավ բոլոր ներկաների հավանությանը, քանզի իրենից ենթադրում է համայնքի բնակչության և ՏԻՄ-ի հետ կատարվող աշխատանք , որը բավականին օգտակար կլինի շրջակա միջավայրի պահպանության և բնակավայրերի մաքրության հարցերում:

Նշենք նաև, որ “Բարեկարգ և ծաղկուն Մեղրի” ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Նյութի հեղինակ` Անի Սարգսյան

Համագործակցության ու թիմային աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել շոշափելի արդյունքների

58

Մեղրու տարածաշրջանի ակտիվ կանայք

Մեղրի քաղաքում տարիներ ի վեր ավագանու կին անդամ չի եղել: Շուշանիկ Սարգսյանը, մասնագիտությամբ մանկավարժ է և 2012թ. սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություներում  ընտված 9 ավագանու անդամներից միակ կին անդամն է:

– Ավագանու թեկնածու առաջադրվելու մասին չէի էլ մտածի, եթե  չլիներ “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” հասարակական կազմակերպությունը (ՄԿՌԿ ՀԿ), իսկ ավելի ճիշտ՝ ՀԿ-ի կողմից  իրականցվող “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում” ծրագիրը, – մեզ տված հարցազրույցում ասաց Մեղրի համայնքի ավագանու անդամ Շուշանիկ Սարգսյանը:

Read more