IMG_5134
Լրագրողների վերապատրաստման դասընթացներ

Նոյեմբերի 28,29,30-ին և դեկտեմբերի 1,2-ին «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունում (ՄԿՌԿ ՀԿ)  meghrinews.wordpress.com  կայքի բլոգերների համար կազմակերպվեց դասընթացների շարք,  որը վարում էին «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքի խմբագիր Արթուր Պապյանը, “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի” նախագահ Աշոտ Մելիքյանը և լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Ուսուցանվող թեմաներն էին՝  լրատվական նյութերի կարճ ներկայացումներն ու վերնագրերի ընտրությունները  twitter-ում, facebook-ում, WordPress-ում, youtube-ում , լրատվական  նյութերի աղբյուրների տեղադրումը հղումների միջոցով, թվային սարքերով լուսանկարների պատրաստում, որոշակի քանակությամբ լուսանկարների միաժամանկյա տեղադրում բլոգներում սլայդշոու ֆորմատով, հասկացություն որոնողական համակարգերի, ռեյթինգների մասին, հարցազրույց. լրատվական ժանր եւ տեղեկություններ հավաքելու մեթոդ, լրագրողների էթիկական սկզբունքներ, համագործակցություն  ԶԼՄ-ների հետ, մամլո  հաղորդագրություններ:

Դասընթացի մասակիցներն հինգ օր կատարում էին հանձնարարություն-առաջադրանքներ, քննարկում, վեր էին հանում թերությունները:

Դասընթացը իրականացնում էր ՄԿՌԿ ՀԿ-ն «Աջակցել լրատվամիջոցների զարգացմանը Մեղրիի շրջանում» ծրագրի շրջանակներում՝  ԱՄՆ-ի պետքարտուղարության հասարակության հետ կապերի փոքր դրամաշնորհների գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Արաքսյա Հակոբյան


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: