Tag Archives: trainings

Ինտերնետային կայքերի և տեսանյութերի պատրաստման դասընթացներ Կապան քաղաքում

IMG_5759

Վերապատրաստման դասընթացներ Կապան քաղաքում

Մարտի 9-13-ը Կապան քաղաքում meghrinews.com ինտերնետային էջի բլոգերները մասնակցեցին «Ինտերնետային կայքերի պատրաստում» և «Լուսանկարչություն ու տեսանյութերի պատրաստում» թեմաներով դասընթացների: Դաընթացների ընթացքում երիտասարդ մասնակիցները մանրամասնորեն ծանոթացան ինտերնետային կայքերի պատրաստման առանձնահատկություններին, HTML և CSS ծրագրային լեզուներին, ձեռք բերեցին լուսանկարչության, տեսանյութերի պատրաստման և մոնտաժման հմտություններ:

Դասընթացների արդյունքում նկարահանվեց ծրագրի մասին պատմվող տեսանյութ:

Դասընթացը իրականացնում էր ՄԿՌԿ ՀԿ-ն «Աջակցել լրատվամիջոցների զարգացմանը Մեղրիի տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում՝  ԱՄՆ-ի պետքարտուղարության հասարակության հետ կապերի փոքր դրամաշնորհների գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Նյութի հեղինակ` Սաթենիկ Հարությունյան

Կազմակերպվել են լրագրողների վերապատրաստման դասընթացներ

IMG_5134

Լրագրողների վերապատրաստման դասընթացներ

Նոյեմբերի 28,29,30-ին և դեկտեմբերի 1,2-ին «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունում (ՄԿՌԿ ՀԿ)  meghrinews.wordpress.com  կայքի բլոգերների համար կազմակերպվեց դասընթացների շարք,  որը վարում էին «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքի խմբագիր Արթուր Պապյանը, “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի” նախագահ Աշոտ Մելիքյանը և լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Read more