Author Archives: artikvig

Կազմակերպվել են լրագրողների վերապատրաստման դասընթացներ

IMG_5134

Լրագրողների վերապատրաստման դասընթացներ

Նոյեմբերի 28,29,30-ին և դեկտեմբերի 1,2-ին «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունում (ՄԿՌԿ ՀԿ)  meghrinews.wordpress.com  կայքի բլոգերների համար կազմակերպվեց դասընթացների շարք,  որը վարում էին «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքի խմբագիր Արթուր Պապյանը, “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի” նախագահ Աշոտ Մելիքյանը և լրագրող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Read more

Նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Մեղրի ՀԷԿ-ի հիմնարկեքը

Նոյեմբերի 8-ին, Ագարակում վայրէջք կատարեց  Սերժ Սարգսյան գլխավորությամբ կառավարական անդամներով ուղղաթիռը, Նրանք եկել էին մասնակցելու Մեղրի ՀԷԿ-ի  հիմնարկեքի արարողությունը: Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, հայկական կողմում` “Մեղրի”, իրանական կողմում` “Ղարաչիլար”:

Read more

Հարցազրույց նկարչուհի Մարիետա Հակոբյանի հետ

տիկին Մարիետան թոռնիկների հետ

Մարիետա Հակոբյանի ձեռագործ աշխատանքների մասին ողջ Ագարակ քաղաքը գիտի: Այսօր ես հյուրընկալվել եմ նրան:

Հիացած եմ Ձեր աշխատանքներով, գիտեմ որ մասնագետ եք, մի քիչ կպատմե՞ք Ձեր մասին:

 Երեխա ժամանակից եմ նկարում, սկզբում արտանկարներ էի անում, հետո չիմացա թե ինչպես անցա ինքնուրույն աշխատանքի: Սովորել եմ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, մասնագիտությամբ գորգագործ-նկարիչ եմ:

Ագարակի մշակույթի պալատում նկարչության խմբակ եմ ղեկավարել, մանկապարտեզում՝ մեթոդիստի օգնական էի: Իմ սաներից երկուսը հիմա նկարիչներ են:

This slideshow requires JavaScript.

Read more