2012թ. նոյեմբերի 4-ից գործում է meghrinews.wordpress.com նորությունների ինտերնետային էջը:
“Մենք էջը գործարկելուց կարևորել ենք այն փաստը, որ Մեղրիում չկա որևէ լրատվամիջոց: Մեր շահառուները Մեղրու բնակիչներն են, ովքեր կտեղեկանան տարածաշրջանում և ՀՀ-ում կատարվող իրադարձություններին: Իսկ եթե մեզ հաջողվի գրավել նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցների ուշադրությունը՝ կհամարենք, որ ծրագիրը բավականին հաջողված է”, -մեզ տված հարցազրույցում ասաց “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” հասարակական կազմակերպության /ՄԿՌԿ ՀԿ/ “Աջակցել լրատվամիջոցների զարգացմանը Մեղրիի տարածաշրջանում” ծրագրի ղեկավար Աննա Օհանջանյանը:
Ծրագիրը ֆինանսավորել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի փոքր դրամաշնորհների գրասենյակը:
Արփինե Համբարձումյան