Վարդանիձորի բնակիչները հույս ունեն, որ մոտ ապագայում խմելու ջուր կունենան

IMG_0072m
Վարդանիձոր գյուղական համայնք

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Վարդանիձոր գյուղը հիմնականում վերաբնակեցված է փախստականներով: Նրանք դեռ ամբողջությամբ ուշքի չեն եկել 1988թ.-ին կատարված իրադարձություններից: Այդ պայմաններին գումարվել են բազմաթիվ խնդիրներ, սակայն գյուղացիների համար առաջնային է ջրի հարցը: Արդեն 25 տարի է, ինչ խմելու և ոռոգման ջրի հիմնախնդիրը մնում է անլուծելի:

Ինչքա՞ն կարելի է ջուրը հինգ լիտրանոց տարաներով տուն հասցնել: Մի՞թե 21-րդ դարում հնարավոր չի տան բակում խմելու ջուր ունենալ:

Գյուղացիներին հուսադրում է միայն մի փաստ. նրանք ովքեր շատ զբաղված են իրենց ամենօրյա հոգսերով, վար ու ցանքով, իրար տեսնում են հենց աղբյուրի մոտ, մի քիչ զրուցում, բամբասում ու նորից վերադառնում իրենց հոգսերին:

Նույն խնդիրն ունի նաև տեղի նորակառույց դպրոցի շենքը: Այն շահագործման հանձնվեց 2008թ.-ին` առանց ջուր ունենալու: Հետագայում պարզվեց , որ դեռ կառուցելիս շինարարների կողմից բարձրացվել է այդ հարցը, թե ինչպես և որտեղից պետք է ջրատարներ անցակվեն, բայց ղեկավար մարմինների կողմից այդպես էլ պատասխան չեն ստացել: Միայն խոստումներ էին հնչել այդ հարցի արագ լուծման վերաբերյալ: Դժվար չէ պատկերացնել, որ ջրի բացակայության պատճառով չեն գործում սանհանգույցները, իսկ հիգիենայի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Այստեղ էլ 5 լիտրանոց տարաները չեն դավաճանում գյուղացիներին:

Վարդանիձորի բնակիչները հույս ունեն, որ մոտ ապագայում իրենց բակերում խմելու ջուր կունենան և կապրեն դարին հարիր պայմաններում:

Նյութի հեղինակ՝ Սաթի Հարությունյան


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: