Tag Archives: meghrinews

Ագարակում ոռոգման ջրի խնդիր կա

Մեկ ամսից ավելի է Ագարակ քաղաքի բնակիչներն իրենց այգիները չեն կարողանում ջրել, ոռոգման ջուր չկա:

– Օգոստոսի իննից մինչև էսօր ջուր չի եղել: Ինչ անեմ, չորս կողմը բերքը փտած թափված ա, – ցույց է տալիս տիկին Աֆրիկը, – ես թոշակառու կին եմ, հիվանդանոց եմ գնում, դեղ եմ առնում… ես սրանով եմ ապրում, ի՞՛նչ անեմ…

25-30 տարվա հիմնած այգիները չորացել են ու այգետերերի ասելով, ոչ միայն այս տարվա բերքն են կորցրել, այլ նաև ծառերը:

– Մի քանի անգամ բիդոններով տաքսիով ջուր եմ բերել, հիմա որ նասոսը սարքեն գոնե մի անգամ ջրենք, կարող ա ծառերը փրկենք,-պատմում է տիկին Աֆրիկը:

Հարցին, թե նախկինում ինչպես են ոռոգել այգիները, տիկին Ալինան պատասխանեց, որ նախկինում օգտվել են Պղնձամոլիբդենային կոմբինատի պոմպից, որն այս տարի կոմբինատը տեղափոխել է, իրենք էլ մնացել են Արաքսի վրա տեղադրած պոմպի հոյսին, սա էլ անսարք է:

– Դիմել ենք տարբեր տեղեր, բողոքել ենք, եկել են նայել, սկզբում խոստացել են, որ պոմպի պահեստամասերը կփոխեն ու հարցը կլուծեն, բայց չգիտեմ …. Ասում է տիկին Աֆրիկը,: -Հիմա էլ ասում են Արաքսը ցածր ա, պոմպը չի աշխատի…

Այգետերերն արդեն ծառերը փրկելու հույս էլ չունեն:

– Աղբյուրից ջուր եմ բերում, որ գոնե էս երեք-չորս տարվա ծառերը փրկվեն- շարունակում է տիկին Ալինան

-Երկու ամիս ա ծառը ջրված չի, հետ չի գա,- զրույցը եզրափակում է տիկին Մարիետան, -մեռած մարդու վրա ջուր լցնես կարթնանա՞…

Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:

«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ

Երիտասարդ գյուղի ծերացած խնդիրը…

Լեհվազը Մեղրի համայնքի ամենամեծ գյուղն է։ Որպես գյուղի մեծագույն խնդիր լեհվազեցիները նշում են գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհները։ Մասնավորապես դեպի գերեզմաններ տանող ճանապարհը վերջին անգամ բարեկարգվել է 35 տարի առաջ։ Մի քանի անգամ գյուղացիները փորձել են սեփական ուժերով բարեկարգել ճանապարհը, խիճով ու ավազով լցրել են փոսերը, սակայն ինչպես իրենք են ասում, հորդառատ անձրևներից հետո ամեն ինչ առաջվանից էլ վատ է դարձել։

Սա ոլորաններով բավականին մեծ թեքության նեղ ճանապարհ է ու առաջացած փոսերն էլ լրացուցիչ դժվարություններ են առաջացնում վարորդների համար, իսկ եթե ավելացնենք, որ փողոցը նաև երեխաների հիմնական խաղալու տեղն է, պատկերը կամբողջանա:

4

-Պատկերացնու՞մ եք ինչպիսի մեծ խնդիր է առաջանում, երբ գյուղում շտապ օգնության կամ հրշեջ ծառայության մեքենայի կարիք է լինում, -ասում է տիկին Անուշը:

3

Լեհվազ գյուղի խնդիրների մասին զրուցեցինք նաև Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի հետ: Նա մասնավորապես ասաց, որ նախորդ շաբաթ եղել է գյուղում, խոսել է բնակիչների հետ, տեղյակ է խնդիրների մասին: Նախ ասաց, որ այս պահին զբաղվում են խմելու ջրի հարցով: Նրա խոսքով ինքնահոս ջուրը կհասցվի բաժանարար, երկու փոքր մաքրման կայանով անցնելուց հետո ջուրը կմատակարարվի բնակիչներին:

-Ինչ վերաբերվում է ճանապարհներին, նախատեսում ենք ոչ թե ասֆալտապատել, այլ բետոնապատել ճանապարհը , բայց էստեղ ռելյեֆային խնդիր էլ կա. գյուղացիների մեկի բակը բարձր է, մյուսինը՝ ցածր, հիմա գյուղացիները մանրամասներն են քննարկում – ասում է պարոն Թումանյանն ու ավելացնում.

2

-Արդեն պայմանավորվածություն ունենք նաև մի քանի գործարարների հետ, որոնք պատրաստ են աջակցել ճանապարհի վերանորոգման խնդիրը հիմնավորապես լուծելուն:

00

-Անբարեկարգ ճանապարհներով պայմանավորված անասելի դժբարություններ են առաջանում գյուղացիների կյանքում։ Ամեն օր հող, փոշի, ցեխ, դժվար երթևեկություն, վարորդներն ամեն օր վախով ստուգում են ավտոմեքենաների մասեր,-ավելացնում են գյուղացիները։

Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:

«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ

Կարճևանում խաղադաշտի բացակայությունը առաջնային խնդիր է…

238749991_1484061188609109_4763990349588745055_nՄեղրի համայնքի Կարճևան գյուղի հիմնախնդիրներից մեկը խաղադաշտի անբարեկարգ վիճակն է: Այստեղ իրենց օրվա մեծ մասն են անցկացնում գյուղի երեխաները, պատանիներն ու անկախ կոտրված և անցանց դարպասների՝ ֆուտբոլ են խաղում: 
-Ֆիզիկական դաստիարակությունը նպատակաուղղված է անձի, բազմակողմանի զարգացմանը, ֆիզիկական կատարելագործմանը, կենցաղում առողջ ապրելակերպի
հաստատմանը,-մեզ հետ զրույցում շեշտեց վաստակավոր մանկավարժ, Կարճևանի հիմնական դպրոցի նախկին երկարամյա տնօրեն տիկին Մելինե Գևորգյանը։
Կարճևանի մայրիկների հետ զրույցի ընթացքեւմ Նոնա Օհանյանը նշեց,որ դպրոցը չունի դահլիճ, մարզագույք, ֆիզկուլտուրայի դասերն էլ խաղադաշտում են անցնում, որտեղ ոչ,դարպաս կա, ոչ գազոն:
-Իսկ 4տարի առաջ փոքրիկների համար տեղադրած սղարանն ու ճոճանակն էլ արդեն ոչ բարոք վիճակում են,- ավելացրեց նա:
Հասմիկ Դավթյանն ապրում է խաղադաշտից ոչ հեռու:

238230623_1931650443679378_5622490780318119183_n


-Երեխաների համար տարածքն ապահով է, սակայն անբարեկարգ ու քարքրոտ: Քամուց էլ
հաճախ փոշի է բարձրանում ու երեխաներն էդ օդն են շնչում.- ասում է տիկին Հասմիկը:
է:

238477424_243888664276855_504766101616054187_n
-Մենք մայրիկներով մեր փոքրիկներին երբեմն տանում ենք խաղադաշտ, բայց այնքան
փոշոտ ու քարքարոտ է, որ շատ անգամ տան առաջ ենք նստում, երեխաներդ էլ փողոցում են
խաղում, իսկ փողոցն էլ, գիտեք, անվտանգ չէ երեխայի համար, – ավելացրեց 4 երեխայի
մայրիկ Անի Խաչիկյանը:

238636737_583512829327743_6037491963867559560_n
Պածառ Թումանյան էլ նշեց, որ երեխաների ֆիզիկական դաստիարակության հարցն արժանի
է ամենամեծ ուշադրության, դպրոցն ավարտած պատանիների մի մասն իրենց ֆիզիկական
տվյալներով անպատրաստ է զինվորական ծառայության:
-Երեխաներն ինչքան շատ խաղան խաղադաշտում ամառային արձակուրդներին, այնքան քիչ
կունենան վատ սովորություններ, որոնք կապված են հեռախոսային խաղերի հետ, -ավելացրեց
Մարգարիտա Մկրտչյանը :

239270286_400731044720864_3524579855740533599_n

Բոլոր զրուցակիցներն էլ նշեցին, որ մի փոքր ֆինանսական աջակցության դեպքում,
մնացածը ամբողջ գործը գյուղի բնակիչներն պատրաստ են իրենք անել:

Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:
«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: 

 

Արևաբույրի թագուհին աշխարհին ներկայացնում է Մեղրիի քաղցրահամ չրային կոնֆետները։

Արևաբույրի թագուհին աշխարհին ներկայացնում է Մեղրիի քաղցրահամ չրային կոնֆետները։ Մեղրիի քաղցրահամ մրգերը ոչ միայն դառնում են անուշ չրեր, այլ նաև չրային արևահամ կոնֆետներ՝ բնական առանց որևէ հավելումների։
Չրային կոնֆետները բազմազան են՝ ծիրանի, դեղձի, թզի ,արքայանարնջի, սև սալորաչրի և խնձորի ։ Այդ չրերը ոչ միայն տեղ են գտել հայկական շուկայում այլ նաև արտահանվում են տարբեր երկրներ։

Քաղցրավենիքի արտադրությունը սկսվում է հումքի մշակումից։ Թարմ միրգը չորացվում է, որից հետո տարբեր չրերի համադրումներով վեր է ածվում կոնֆետների։  Չրային կոնֆետների առաջին խմբաքանակները պատրաստվել է տան պայմաններում։ Մասնակցելով դրամաշնորհային ծրագրերի Նանե Սարգսյանը ստացել է սարքավորումներ, գույք,շինանյութ, սակայն ընդլայնվելու համար պայմաններ էին անհրաժեշտ։

Read more

Մեղրեցի ուսանողները և Երևանը

Մեղրեցի ուսանողները և Երևանը

Տասնամյակներ շարունակ մեղրեցի երիտասարդները մեկնում են մայրաքաղաք միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Երկար ճանապարհը, բարձր վարձավճար պահանջող բնակարանները, ուսման ոչ պակաս թանկ վճարները մեծ խնդիրների առաջ են կանգնեցնում երիտասարդ ուսանողներին ու նրանց ծնողներին։ Ինչպե՞ս է ուսանողը լուծում իր համար նոր միջավայրում առաջացած տարբեր խնդիրները, մեզ փորձեց ներկայացնել Երևանի պարարվեստի պետական քոլեջի այս տարվա շրջանավարտ Ժենյան․

Read more

Կառլոսի դրախտը՝ Լիճքում

Կառլոսի դրախտը՝ Լիճքում

Կառլոս Խաչատրյանին Մեղրիում շատերն են ճանաչում: Չնայած ամբողջ կյանքում Մեղրիում է ապրել, իրեն իսկական լիճքեցի է համարում:

– Ինչքան մեծանում եմ, այնքան պապական գյուղս ավելի է ձգում ինձ:

Կառլոսի անունը Մեղրիում ասոցացվում է Լիճքում նրա ստեղծած ազնվամորու այգու հետ: Երեսուն տարուց ավելի է, որ հիմնել է իր այգին, անընդհատ աշխատում ու զարգացնում է:
Սկզբում տարածաշրջանում միայն ինքն է ազնվամորի ունեցել, հետո տնկիներ է նվիրել նաև հարևան՝ Վահրավար, Լեհվազ, Տաշտուն գյուղերի բնակիչներին:

Շրջանում ոչ-ոք ծանոթ չէր պտղին, հենց այդ պատճառով էլ որոշեց, որ պետք է լինի առաջինը, որը կաճեցնի պտուղը հայրենի Լիճքում:

-Առաջին տարին ազնվամորու բերքը բաժանել եմ ու բացատրել թե ինչպես պետք է մշակել, հաջորդ տարի, որ ուզեցին, արդեն ասեցի՝ վաճառքի է…

Read more
« Older Entries