Հայաստանի հարավային դարպաս Մեղրի քաղաքին սպառնում է էկոլոգիական արտագաղթ: Խնդիրն այն է, որ Մեղրիի տարածաշրջանում ընդլայնվում է հանքարդյունաբերությունը իրեն բնորոշ բոլոր խնդիրներով եւ ռիսկերով: Մեղրիի համար տրված հզոր տեմպն անտեսում է այն փաստը, որ Մեղրին գտնվում է ավելի ցածրում, քան կառուցված, կառուցվող եւ ապագա հանքարդյունաբերական օբյեկտները:
Հանքարդյունաբերական թափոններից եւ պոչերից ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է հենց Մեղրիի վրա: Դա առողջության, շրջակա միջավայրի եւ տեղացիների հիմնական զբաղմունքի` գյուղատնտեսության համար իրական վտանգ է:
Ամբողջ Մեղրիի տարածաշրջանի ջրամատակարարումն ապահովում է Մեղրի գետը: Այն հոսում է լեռներից Մեղրիի կիրճով, որն այժմ լցվում է նոր հանքարդյունաբերական օբյեկտներով:
Մեղրիից ուղիղ գծով 16 կմ հեռավորության վրա` Լիճք գյուղի մոտ, շուտով կբացվի «Թաթսոն» ընկերության վերամշակման ֆաբրիկան, որը մտադիր է շահագործել երկու հանքավայր` Լիճքի պղնձի եւ Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրերը: Շինարարական աշխատանքներն ընթանում են ողջ թափով: Եւ հողը, որը նախագծի համաձայն, պետք է հետո օգտագործվի տարածքի վերականգնման համար, թափվում է մոտակա կիրճը:
Շարունակությունը՝ այստեղ