
Փետրվարի 22-ին Հայոց գրերի 1600 ամյակի առթիվ ուսանելի ու հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել Մեղրի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները: Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի բեմահարթակը զարդարված էր տոնին համահունչ: Գրական-գեղարվեստական միջոցառումն իր մեջ ընդգրկել էր ոչ միայն հայեցի խոսք և ասմունք, այլև հայրենասիրական պաթոսով լեցուն երգ ու պար, որի ոգևորությունը փոխանցվել էր հանդիսատեսին: Վերջինս էլ միջոցառման մասնակիցներին վարձահատույց եղավ ջերմ ծափերով ու դրվատանքի անկեղծ խոսքերով: