Tag Archives: event

Հայոց գրերի 1600 ամյակին նվիրված միջոցառում

Հայոց գրերի 1600 ամյակին նվիրված միջոցառում

Փետրվարի 22-ին Հայոց գրերի 1600 ամյակի առթիվ  ուսանելի ու հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել Մեղրի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները: Գեղագիտական  դաստիարակության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի բեմահարթակը  զարդարված էր տոնին համահունչ: Գրական-գեղարվեստական միջոցառումն իր մեջ ընդգրկել էր ոչ միայն  հայեցի խոսք և ասմունք, այլև հայրենասիրական պաթոսով լեցուն երգ ու պար, որի ոգևորությունը փոխանցվել էր  հանդիսատեսին: Վերջինս էլ միջոցառման մասնակիցներին վարձահատույց եղավ ջերմ ծափերով ու դրվատանքի անկեղծ խոսքերով: