IMG_5576
Դերային խաղ-ընտրություն, Մեղրի

“Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ի կողմից իրականացվող “Մենք ենք մեր երկրի ապագան” ծրագրի շրջանակներում կազմակերպվել են դերային խաղ-ընտրություններ Սյունիքի մարզի Մեղրի, Կապան և Գորիս քաղաքներում: Միջոցառումներին մասնակցել են ծրագրի շահառու համայնքների 16-18 տարեկան պատանիներ, դպրոցների տնօրեններ և ծրագրի աշխատակազմի ներկայացուցիչներ:

“Դերային խաղ-ընտրությունների նպատակն էր ծրագրի շահառուներին ներկայացնել ընտրությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքը, բեմականացման միջոցով ամրապնդել նրանց ստացած գիտելիքները: Մինչ խաղ-ընտրության սկսվելը յուրաքանչյուր համայնքում մասնակիցների համար ցուցադրվել են ընտրությունների ընթացքը լուսաբանող և ընտրողների իրազեկման բարձրացմանն ուղղված տեսանյութեր, որոնք նախապես ներբեռնվել էին  www.armelections.info կայքից”,- meghrinews-ին տված հարցազրույցում ասաց ծրագրի ղեկավար Ժաննա Հովհաննիսյանը:

Դերային խաղ-ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր համայնքում մասնակիցներին վիճակահանությամբ բաժանվեցին դերեր, որից հետո վիճակահանությամբ որոշված թեկնածուները 5 րոպե ժամանակահատվածում կազմակերպեցին քարոզարշավ և ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը:

DSC02104
Դերային խաղ-ընտրություն, Կապան

Վիճակահանությամբ որոշված հանձնաժողովի անդամներին տրվեցին ընտրողների ցուցակ, ընտրողների լրացուցիչ ցուցակի ձևանմուշ, քվեաթերթիկներ, քվեատուփ, քվեախցիկ, կնիք, գրանցամատյան և արձանագրության օրինակներ: Հանձնաժողովի անդամները վիճակահանությամբ որոշեցին այն անդամներին, ովքեր ստորագրելու են քվեաթերթիկների հակառակ մասում: Ամեն ինչ նախապատրաստելուց և քվեատուփի դատարկ լինելը ստուգելուց ու այն փակելուց հետո սկսվեց քվեարկությունը:

Քվեարկության ընթացքը դիտարկում էին “վստահված անձինք”, “տեղական և միջազգային դիտորդներ”, “լրատվամիջոցներ”:

P1020942
Դերային խաղ-ընտրություն, Գորիս

Քվեարկության ավարտից հետո տեղամասերը փակվեցին, հաշվարկվեցին և մարվեցին չօգտագործված քվեաթերթիկները, հաշվարկվեց ընտրողների և քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը: Հաշվարկված թվերը արձանագրության մեջ նշելուց հետո բացվեց քվեատուփը և հանձնաժողովի անդամը մեկ առ մեկ բացեց քվեաթերթիկները, ցույց տվեց նրա վավեր լինելը, ապա բարձրաձայն հայտարարեց, թե որ թեկնածուի օգտին է տվյալ քվեաթերթիկը:

IMG_5593
Դերային խաղ-ընտրություն, Մեղրի

Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո կազմվեց արդյունքների ամփոփման արձանագրություն և բոլոր կողմերին տրվեցին քաղվածքներ:

Միջոցառման վերջում հարց ու պատասխանի միջոցով ամփոփվեց մասնակիցներին տրված նյութը և անդրադարձ կատարվեց  դերախաղի սկզբում մասնակիցների ակնկալիքներին:

Նյութի հեղինակ՝  Անի Սարգսյան


One response to “Դերային խաղ-ընտրություններ”

  1. ella Avatar
    ella

    Հարգելի , լավ կլիներ, որ բացի ընտրական գործընթացների ուսուցումից Ձեր երիտասարդներին սովորեցնեիք քվեարկել խղճի և համոզմունքների համաձայն, ինչպես վայել է մեղրեցիների պատվախնդրությանը և ազնվությանը:

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: