
2013թ.-ի փետրվարի 13-ին Մեղրի քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Տեառնընդառաջի տոնին նվիրված արարողություն: Մեղրիի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը սուրբ պատարագի ընթացքում օրհնեց նորապսկաներին, որից հետո օրհնված մոմի միջոցով եկեղեցու բակում վառեցին Աստծո ջերմությունը խորհրդանշող խարույկը:
Նորապսակներին շնորհավորանքներ հղեցին Մեղրիի և Ագարակի փոխքաղաքապետներ Վ.Սարգսյանը և Ա.Սամվելյանը, իսկ մշակույթի և գեղագիտական կենտրոնի սաները իրենց ելույթներով առանձնակի ջերմություն հաղորդեցին միջոցառմանը:
Մեղրիի և Ագարակի քաղաքապետարանների կողմից նորապսակները ստացան հուշանվերներ, իսկ երեկոյան Մեղրի քաղաքի երկինքը զարդարեցին առ Աստված վեր բարձրացող օդապարիկները:
Մինչև ուշ երեկո թաղամասերում բոցկլտում էին սեր, ընտանեկան ջերմություն և բերրիություն խորհրդանշող խարույկները:
