
ակտիվ պատանիները
Ընտրություններին առաջին անգամ մասնակցել պատրաստվող սյունեցի պատանիների ու աղջիկների համար «Մեղրիի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Մենք ենք մեր երկրի ապագան» ծրագիրը:
«Ծրագրով նպատակ ունենք բարձրացնել պատանիների ու աղջիկների իրավագիտակցությունը, ապահովել նրանց ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Մասնավորապես` առաջին անգամ քվեարկությանը մասնակցող 18 տարեկաններին կբացատրվի, թե ինչպես պետք է քվեարկել առաջիկա նախագահական ընտրություններում», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ծրագրի ղեկավար Ժաննա Հովհաննիսյանը:
Շարունակությունը՝ armenpress.am