Հրդեհ Մեղրիում(լրացված)
2013թ.-ի հուլիսի 18-ին ժ. 13.00-ի սահմաններում Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցի առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել: Կարճ ժամանակում հրդեհը տարածվել է` վտանգ ստեղծելով հարևան բնակարանների համար:
Օպերատիվ աշխատանքների արդյունքում 14:00 սահմաններում հրդեհը մարվեց: Դեպքի վայրում աշխատում էին Սյունիքի մարզի Մեղրիի հրշեջ փրկարարական ջոկատը` հրամանատար Բ.Զաքարյան, Մեղրու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունը: Տեխնիկական աջակցություն ցուցաբերեցին N սահմանապահ զորամասը և “Մեղրու կոմունալ” ՀՈԱԿ-ը: Հրշեջներին օգնում էին նաև քաղաքի բնակիչները:
Տուժածներին ցուցաբերվեց անհրաժեշտ բժշկական օգնություն:
Հրդեհի պատճառներին և մանրամասներին կանդրադառնանք հետագայում:
Երեկ հրդեհված տունը տեսա… Հայրենադարձներ փողոցի բնակիչների օգնությունը տուժածներին շարունակվում է…, համախմբված բնակիչները, մասնավորապես կանայք՝ ոչ միայն բարոյական աջակցություն են ցուցաբերում տուժված ընտանիքին, այլև շարունակում են մաքրման աշխատանքերը, լվանում և կարգի են բերում հնարավոր ամեն ինչ , ինչ դեռևս պիտանի է օգտագործման: Սա իմ հայրական տան թաղամասն է: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ մեր հարևաններին: