Tag Archives: fire

Հրդեհ Մեղրիում(լրացված)

IMG_04842013թ.-ի հուլիսի 18-ին ժ. 13.00-ի սահմաններում Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցի առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել: Կարճ ժամանակում հրդեհը տարածվել է` վտանգ ստեղծելով հարևան բնակարանների համար:

Օպերատիվ աշխատանքների արդյունքում 14:00 սահմաններում հրդեհը մարվեց: Դեպքի վայրում աշխատում էին Սյունիքի մարզի Մեղրիի հրշեջ փրկարարական ջոկատը` հրամանատար Բ.Զաքարյան,  Մեղրու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունը: Տեխնիկական աջակցություն ցուցաբերեցին N սահմանապահ զորամասը և “Մեղրու կոմունալ” ՀՈԱԿ-ը: Հրշեջներին օգնում էին նաև քաղաքի բնակիչները:

Տուժածներին ցուցաբերվեց անհրաժեշտ բժշկական օգնություն:

Հրդեհի պատճառներին և մանրամասներին կանդրադառնանք հետագայում: