IMG_0565
Մեղրիի կլոր աշտարակ

2013թ. ապրիլի 17-ի առավոտյան ժամը 6-ին փլվել է Մեղրիի կլոր աշտարակի հյուսիս-արևմտյան պատը: Աշտարակի հարևանությամբ ապրող տիկին Թամարան պատմեց, որ լուսադեմին արթնացել են ուժեղ աղմուկից և ցնցումից, մտածելով, որ հերթական երկրաշարժն է, տանից դուրս են եկել: Պարզվել է, որ փլվել է կլոր աշտարակի մուտքի պատը:

Այս հարցի շուրջ զրուցեցինք  ՀՀ   ՊՄՊ Սյունիքի մազային ծառայության պետի տեղակալ Ն.Հայրապետյանի հետ: Նա ասաց.

-Ելնելով հուշարձանների պահպանման, օգտագործման և վերականգնման ՀՀ կառավարության հաստատած կարգից, լուսանկարել և համապատասխան նամակով փլվածքի մասին տեղեկացրել եմ  ՀՀ  ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետին: Նախատեսում եմ նաև վաղը հանդիպել Մեղրիի համայքապետ Ա.Հովհաննիսյանի հետ: Ակնկալում եմ քաղաքապետարանի աջակցությունը թափված քարեր հավաքման գործում, որպեսզի դրանք հնարավոր լինի օգտագործել  վերականգնման ժամանակ:

PicMonkey Collage
Մեղրիի կլոր աշտարակ. փլուզումից առաջ և հետո

-Կոչ եմ անում բոլոր մեղրեցիներին, ովքեր այս օրերին կլինեն այդ տարածքում, օգնեն քարերի հավաքման գործում,-վերջում ասաց Ն.Հայրապետյանը:

Նշենք նաև, որ Մեղրիի 6 աշտարակները, այդ թվում՝ կլորը, ներառված են ՀՀ Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Նյութի հեղինակ՝  Սաթիկ Հարությունյան


3 responses to “Փլվել է Մեղրիի կլոր աշտարակի պատը”

  1. Cameron Avatar

    Thanks forr writing this

  2. Մեղրիի կլոր աշտարակի վերականգնման աշխատանքների հետքերով | Meghri News Avatar

    […] meghrinews.com կայքում 2013թ.ապրիլի 17-ին տեղադրված Մեղրիի կլոր աշտարակի պատի փլման մասին նյութի հետքերով, փորձեցինք պարզել, թե ինչ փուլում են […]

  3. Մեղրիում չգրանցված բայց ապրող ու Մեղրին շատ սիրող մարդ Avatar

    Խելոք մարդիկ ասում են, որ փլուզման պատճառ կարող էր հանդիսանալ նաև Նոր Տարվա գիշերը բուրջի ներսից կատարված հրավառությունը: Ինչ իմանաս, գուցե…

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: