download
Պարի մրցույթ Մեղրիում
16.04.2013

“Եթե ուզում ես` պարիր”. այսպես էր կոչվում ապրիլի 16-ին Մեղրիի մշակույթի կենտրոնում կազմակերպված միջոցառումը, որի գեղարվեստական ղեկավարն էր Աննա Համբարձումյանը:

Պարը հոգու թռիչքն է և այդ թռիչքին ունկնդիր 7-15 տարեկան 16 աղջիկներ սիրով մասնակցեցին պարի այս մրցույթին: Մասնակիցներից յուրաքանչյուրը ընտրել էր պարային իր ոճը: Բավականին ոգևորիչ և լարված էր ոչ միայն հանդիսատեսը, այլև՝ ժյուրին:

Թեև ծափողջյունները, ոգևորող ցուցապաստառները կարծես դժվարացնում էին ժյուրիի աշխատանքը, այնուամենայնիվ գնահատման իր չափորոշիչների մեջ արդարացի գտնվեց ժյուրին, որը ըստ տարիքային խմբերի առաջին մրցանակային տեղեր բաշխեց 8 ամյա Անահիտ Սարգսյանին (քաղաք Մեղրի) և 12 ամյա Մարգարիտա Ահարոնյանին (քաղաք Ագարակ): Առավել ձայներ ստացած 7 ամյա Նարե Մարտիրոսյանը արժանացավ “Հանդիսատեսի համակրանք” մրցանակին: Տարբեր նոմինացիաների արժանացան նաև մյուս մասնակիցները:

Նյութի հեղինակ՝ Թագուհի Մարգարյան


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: