Ի վերջո, Մեղրին կվերագտնի իր մաքուր դիմագիծը

Մաքրման աշխատանքներ Մեղրիում
Դեկտեմբերի 8-ին Մեղրիում սանիտարական մաքրման օր էր: Քաղաքացիները մեծ խանդավառությամբ արձագանքեցին համայնքապետարանի կողմից կազմակերպված շաբաթօրյակին: Մեկ մարդու պես բոլորը դուրս էին եկել մաքրելու իրենց շրջակայքը: Կրթական հաստատությունները՝ դպրոցներ, քոլեջ, մանկապարտեզ, մաքրում էին իրենց շրջապատող տարածքը, քաղաքապետարանի աշխատակիցները՝ հրապարակը և իրենց աշխատավայրի շուրջ բոլորը, իսկ բազմաբնակարանային շենքերի և առանձնատների բնակիչներն էլ՝ իրենց բակերը:
Երեկոյան քաղաքն արդեն մաքուր էր: Բնակչությունն ոգևորությամբ և պատրաստակամությամբ մասնակցեց շաբաթօրյակին, որովհետև յուրաքանչյուրին է հաճելի մաքուր տեսնել իր քաղաքը:
Նմանատիպ միջոցառումների արդյունքում՝ Մեղրին, ի վերջո, կվերագտնի իր մաքուր դիմագիծը:
Ելենա Առաքելյան
Մեղրեցիներ ջան ավելի լավ ա մի թափեք աղբը որտեղ հասնի, թե չէ ամեն օր շաբաթօրյակ անելով քաղաքը չես կարող մաքուր պահել