2012թ. դեկտեմբերի 12-ին ժամը 12:12-ին Մեղրիի տարածաշրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում յուրօրինակ արարողակարգ էր:
Տարածաշրջանի հինգ երիտասարդ զույգեր հանդիսավոր պայմաններում ստացան ամուսնության գրանցման վկայականներ: ԶԱԳՍ-ի բաժնի պետ տիկին Ալվարդ Գրիգորյանը նորաստեղծ ընտանիքներին ծանոթացրեց իրենց իրավունքներին և պարտականություններին, իսկ Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը նրանց հանձնեց ՀՀ օրենսդրությամբ օրինականացված ամուսնության վկայականներ և ծաղիկներ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Մեղրիի համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորաստեղծ ընտանիքների հարազատներ, հյուրեր: