
Մարիետա Հակոբյանի ձեռագործ աշխատանքների մասին ողջ Ագարակ քաղաքը գիտի: Այսօր ես հյուրընկալվել եմ նրան:
Հիացած եմ Ձեր աշխատանքներով, գիտեմ որ մասնագետ եք, մի քիչ կպատմե՞ք Ձեր մասին:
Երեխա ժամանակից եմ նկարում, սկզբում արտանկարներ էի անում, հետո չիմացա թե ինչպես անցա ինքնուրույն աշխատանքի: Սովորել եմ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, մասնագիտությամբ գորգագործ-նկարիչ եմ:
Ագարակի մշակույթի պալատում նկարչության խմբակ եմ ղեկավարել, մանկապարտեզում՝ մեթոդիստի օգնական էի: Իմ սաներից երկուսը հիմա նկարիչներ են:
Խնդրում եմ պատմեք ձեր աշխատանքների մասին:
Իմ աշխատանքները ասեղնագործ, լիցք հարթակարով ձեռագործեր են(դա իմ անձնական ոճն է):
Ունեմ երկու ուղղվածության գործեր՝ աստվածաշնչյան ու ազատ թեմայով: Ավարտուն դարձնելու համար ամեն աշխատանքիս տևական ժամանակ է նվիրվել՝ 3-4 տարի:
Հիանալի գործեր են, ի՞նչ եք մտածում դրանց մասին, երբևէ կվաճառե՞ք:
Երազանք ունեմ՝ ցուցադրել իմ արվեստը: Եթե լինեն գնորդներ, կարող է և վաճառեմ, բացի ամենաառաջին աշխատանքից, այն մութ ու ցուրտ տարիներին մի այլ ներշնչանքով եմ կատարել, մի ուրիշ հոգի եմ ներդրել:
Վերջերս ինձանից խնդրեցին «Կարճևանը», ես այն սիմվոլիկ, փոքր գնով վաճառեցի, քանի որ նվիրում էին մեր շրջանի լավագույն կանանցից մեկին՝ վաստակավոր մանկավարժ Մելինե Գևորգյանին: