
Լուսանկարը՝ Ելենա Առաքելյանի
Արևոտ ու տաք է Մեղրիի աշունը: Աշնանը Մեղրին անցնում է իր բազմազբաղ առօրյային: Այս շրջանում բնակչությունը հիմնականում զբաղվում է բերքահավաքով:
Մեղրու այցեքարտերից են Հայաստանում մեծ համբավ վայելող քաղցր ու անուշահամ մրգերը:
Մարդիկ զբաղված են նուռ, թուզ, արքայանարինջ /կարալյոկ/քաղելով և իրացնելով: Հենց այս մրգերն են բնակչության մի մասի եկամտի աղբյուրը:
Աշնանային այս եռուզեռում մեղրեցիների զբաղմունքի մասն է կազմում նաև կարալյոկի չիր պատրաստելը:

Լուսանկարը՝ Ելենա Առաքելյանի

Աշնան վերջին օրերին մեղրեցիները ոչ միայն մտածում են ինչպես արագ իրացնեն կարալյոկ, այլ նաև ինչ պայմաններում չորացնեն անձրևոտ եղանակին չրերը… Մի քիչ էլ արև ու ջերմություն ուզենք դեկտեմբերից, որ Մեղրու չրերը լավ չորանան և ավարտվի բերքահավաքը…