տիկին Մարիետան թոռնիկների հետ

Մարիետա Հակոբյանի ձեռագործ աշխատանքների մասին ողջ Ագարակ քաղաքը գիտի: Այսօր ես հյուրընկալվել եմ նրան:

Հիացած եմ Ձեր աշխատանքներով, գիտեմ որ մասնագետ եք, մի քիչ կպատմե՞ք Ձեր մասին:

 Երեխա ժամանակից եմ նկարում, սկզբում արտանկարներ էի անում, հետո չիմացա թե ինչպես անցա ինքնուրույն աշխատանքի: Սովորել եմ Երևանի գեղարվեստի ուսումնարանում, մասնագիտությամբ գորգագործ-նկարիչ եմ:

Ագարակի մշակույթի պալատում նկարչության խմբակ եմ ղեկավարել, մանկապարտեզում՝ մեթոդիստի օգնական էի: Իմ սաներից երկուսը հիմա նկարիչներ են:

This slideshow requires JavaScript.

Խնդրում եմ պատմեք ձեր աշխատանքների մասին:

Իմ աշխատանքները ասեղնագործ, լիցք հարթակարով ձեռագործեր են(դա  իմ անձնական ոճն է):

Ունեմ երկու ուղղվածության գործեր՝ աստվածաշնչյան ու ազատ թեմայով: Ավարտուն դարձնելու համար ամեն աշխատանքիս տևական ժամանակ է նվիրվել՝ 3-4 տարի:

Հիանալի գործեր են, ի՞նչ եք մտածում դրանց մասին, երբևէ կվաճառե՞ք:

Երազանք ունեմ՝  ցուցադրել իմ արվեստը: Եթե լինեն գնորդներ, կարող է և վաճառեմ, բացի ամենաառաջին աշխատանքից, այն մութ ու ցուրտ տարիներին մի այլ ներշնչանքով եմ կատարել, մի ուրիշ հոգի եմ ներդրել:

Վերջերս ինձանից խնդրեցին «Կարճևանը», ես այն սիմվոլիկ, փոքր գնով վաճառեցի, քանի որ նվիրում էին մեր շրջանի լավագույն կանանցից մեկին՝  վաստակավոր մանկավարժ Մելինե Գևորգյանին:


2 responses to “Հարցազրույց նկարչուհի Մարիետա Հակոբյանի հետ”

  1. Emery Avatar

    Thank you for beinng you

  2. Տիկին Մարիետայի յուրօրինակ արվեստը | Meghri News Avatar

    […] Տիկին Մարիետան ուսանողական տարիներից երազել է ստեղծագործել մի այնպիսի ոճով, որը իր տեղը չէր զիջի վրձնին և ներկերին: […]

Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.