Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները փակել են գրասենյակի մուտքը

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը շարունակվում է:
Վաղ առավոտից Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլավորները փակել են ձեռնարկության գրասենյակի մուտքը: Նրանք ներս չթողեցին աշխատանքի ժամանած տնօրենին և ղեկավար մյուս աշխատակիցներին:
Այստեղ են նաև համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, ոստիկանության Մեղրիի բաժնի պետ Ա. Մինասյանը: Աշխատակիցները ակնկալում են նաև ՀՀ կառավարության արձագանքը իրենց խնդրին։

Հիշեցնենք որ հուլիսի 3-ից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի աշխատակիցները գործադուլ են անում:


2 responses to “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները փակել են գրասենյակի մուտքը”

  1. […] «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում» առավոտից գործադուլ է, տեղեկանում ենք meghrinews.com-ից։ […]

  2. […] «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում» առավոտից գործադուլ է, տեղեկանում ենք meghrinews.com-ից։ […]

Leave a reply to «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցները գործադուլ են անում – NoorTVNetwork Cancel reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.