Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Մեղրիում էր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Մեղրիում էր:
Նախ այցելեց «Մեղրիի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ, հանդիպեց  տնօրեն Աշոտ Զարբաբյանի հետ,  քննարկեցին առկա խնդիրները և հեռանկարները:

Նախագահի հաջորդ հանդիպումը  ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում էր:

Հանդիպեց  ծառայություն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարեց մարտական հենակետում և ծանոթացավ ծառայության պայմաններին, մարտական պատրաստակամության վիճակին:

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորերց հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին,  մասնավորապես նշեց , որ իր համար իսկապես մեծ ուրախություն և պատիվ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը գտնվել սահմանին:

Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողների բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգևատրեց  Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով:

Մեղրի կատարած այցը ամփոփեց «Մեղրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմի հետ հանդիպմամբ: Ծանոթացավ խնդիրներին, շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը:

Հանդիպպման վերջում ուրախությամբ նշեց, որ  «Մեղրիի բժշկական կենտրոն»-ը իր պայմաններով չի տարբերվում մայրաքաղաքի լավագույն բուժհաստատություններից:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: