IMG_0894fՇվանիձոր. բերդ-ամրոց, ժայռապատ մի դղյակ, որը գուցեև պատմության ճանապարհով դարեր չքայլեր, եթե չունենար կրթության անմար ջահը` դպրոցը: Շվանիձորի դպրոցը հիմնադրվել է 1883 թվականին` Րաֆֆու օգնությամբ, Ագուլիսի դպրոցն ավարտած Մաթևոս Շահյանի ձեռքով: Դպրոցը կառուցվել է բարձունքի վրա, կարծես փորձելով աշակերտների հոգու մեջ արմատավորել այն փաստը, որ այո’, գիտելիքը աննվաճ գանձ է, և շատ դժվարությամբ են հասնում դրան:
Դպրոցը եղել է յոթնամյա, սակայն այնտեղ սովորել են մոտ 450-500 աշակերտ: Այնուհետև որպես դպրության օջախ օգտագործվել է նախկին գործարանի շենքը, մինչև կառուցվել է ներկայիս դպրոցը:
-Այս տարի լրանում է Շվանիձորի միջնակարգ դպրոցի 130-ամյակը: Դպրոցը, որը հարուստ է բանիմաց ուսուչական կազմով, խելացի աշակերտներով, յուրաքանչյուր շվանիձորեցու համար հանդիսանում է աշխարհի ամենաարժեքվոր մրցանակը: Այս դպրոցը հայ ազգին է նվիրել դասախոսներ, գրողներ, նկարիչներ, շինարարներ, բժիշկներ, զինվորականներ և , առհասարակ, մարդկությանը մարդ է պարգևել,- հպարտությամբ շեշտեց Շվանիձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Զաքարյանը:

IMG_0796h
Տիկին Զաքարյանը հավելեց նաև, որ իր և համայնքի ղեկավարի ջանքերով,ինչպես նաև Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի և ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորությամբ այս տարի դպրոցը ձեռք է բերել նոր պահարաններ: Արդեն մի քանի տարի է դպրոցում գրքերն անվճար են` շնորիվ դպրոցի հովանավոր, ամերիկահայ գիտնական, Սթենֆորդի համալսարանի արագացուցչային կենտրոնի դասախոս, դոկտոր Անահիտ Երեմյանի:
Բավականին մեծ աշխատանք են կատարել նաև ուսուցիչները` դպրոցում ստեղծելով հայրենասիրական, առարկայական անկյուններ: Անմասն չեն մնացել աշակերտները` ամեն կերպ աջակցելով ուսուցիչներին: Դպրոցի տնօրենը գնահատում է բոլորի անձնուրաց աշխատանքը և հպարտությամբ նշում, որ թե’ իր աշխատակիցները, թե’ աշակերտները իսկական շվանիձորեցի են: Հայաստանի քարտեզի վրա Շվանիձորը կարծես մեկուսի կետ լինի երկրի ծայր հարավում: Սակայն միայն քարտեզի վրա, բայց երբ գյուղին վերևից ես նայում`նրա քարե բարձունքներից, արբում ես առկայծող գեղեցկությունից:
IMG_0800h IMG_0813f

Նյութի հեղինակ` Անի Մախսուդյան


One response to “Շվանիձորի միջնակարգ դպրոցը 130 տարեկան է (Ֆոտոշարք)”

  1. Rozi Sandoyan Avatar

    shat harazat mardiiiiiiiiiiiiiq)))))))))))))inch lavn ennnnnnn….shnorhavorum em

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: