imagesԵրկու շաբաթից ավելի Մեղրու բնակչությանն անհանգստացնող խորհրդավորը կերպարը դեռևս բացահայտված չէ: Բնակիչների հավաստմամբ շարունակվում են գիշերային տարօրինակ երևույթները, հատկապես քաղաքի առանձնատների բակերում: Տանիքների ու պատուհանների անժամանակ թակոցներին ավելացել է ժամանակ առ ժամանակ երևացող լույսի սպեկտրը: Չգիտենք բնակիչների անսպառ երևակայության հետևանքով ստեղծված, թե իրականում գոյություն ունեցող մոլագար կերպարը էլ ի՞նչ արկածներ է պատրաստել:

Գուցե Մեղրու բնակիչներին հանգստացնի այն <փաստը>, որ գիշերային անկոչ հյուրը հիմա էլ կարծես թե Ագարակում է զբոսնում:

Խոստանում ենք որևէ հավաստի տվյալ ունենալու դեպքում կիսվել մեր լսարանի հետ:


One response to “Խորհրդավոր կերպարը դեռևս բացահայտված չէ”

Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.