Երկու շաբաթից ավելի Մեղրու բնակչությանն անհանգստացնող խորհրդավորը կերպարը դեռևս բացահայտված չէ: Բնակիչների հավաստմամբ շարունակվում են գիշերային տարօրինակ երևույթները, հատկապես քաղաքի առանձնատների բակերում: Տանիքների ու պատուհանների անժամանակ թակոցներին ավելացել է ժամանակ առ ժամանակ երևացող լույսի սպեկտրը: Չգիտենք բնակիչների անսպառ երևակայության հետևանքով ստեղծված, թե իրականում գոյություն ունեցող մոլագար կերպարը էլ ի՞նչ արկածներ է պատրաստել:
Գուցե Մեղրու բնակիչներին հանգստացնի այն <փաստը>, որ գիշերային անկոչ հյուրը հիմա էլ կարծես թե Ագարակում է զբոսնում:
Խոստանում ենք որևէ հավաստի տվյալ ունենալու դեպքում կիսվել մեր լսարանի հետ:
Առավոտյան Ագարակ քաղաքը ցնցված էր գիշերը տեղի ունեցած ողբերգությունից։
Հուլիսի 20-ին 01.oo սահմաններում Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքում տեղի էր ունեցել դաժան սպանություն։ Սպանվել էր 1984թ․ ծնված, 4 անչափահաս երեխաների մայր Նելլի Ա․-ն։
Սպանության մեջ կասկածվում է նրա 34-ամյա ամուսինը՝ Միխայիլ Վ․-ն, որը այժմ գտնվում է նախնական կալանքում։
Մեղրի և Ագարակ քաղաքների շուրջ 10 երեխաներ հուլիսի 1-ից իրենց ամառային հանգիստն են անցկացնում Կոտայքի մարզի Հանքավանի “Հասմիկ” ճամբարում: Ճամբարականների առաջին հերթափոխն ավարտվելու է հուլիսի 20-ին: Երկրորդ հերթափոխը կմեկնարկի հուլիսի 20-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը: Ճամբարն անվճար է, իսկ երեխաների տրանսպորտային ծախսերը հոգացել են Մեղրիի և Ագարակի համայնքապետարանները:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինտաի բլբլթացող պոչերը լցվում են ուղիղ Արաքս գետը: Եթե դրանք պոչեր չլինեին, այլ ջուր, ապա այդտեղ հաստատ կցանկանային փոքր ՀԷԿ կառուցել:
Լեցուն մարզադաշտ, բազմաթիվ երկրպագուներ և մի շարք պատվավոր հյուրեր: Այսպիսին էր ապրիլի 7-ը Ագարակում: “Ձեր հաղթանակը մեր լավագույն նվերն է” խորագրով Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մարզադաշտում “Դավիթբեկյան ուխտեր” ԵՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ֆուտբոլային հանդիպում Ագարակի և Մեղրու երիտասարդական հավաքականների միջև: Միջոցառման նպատակն էր յուրօրինակ կերպով շնորհավորել քաղաքի բոլոր կանանց և աղջիկներին` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Միջոցառումը չսահմանափակվեց միայն սպորտային խաղով: Իրենց հրաշալի կատարումներով միջոցառմանը նոր շուք հաղորդեցին Մեղրու մշակույթի տան ստուդիայի սաները:
Ագարակի երիտասարդական հավաքականի հաղթանակը
Ֆուտբոլային ընկերական հանդիպումն ավարտվեց Ագարակի երիտասարդական հավաքականի հաղթանակով: Վերջիններս իրենց հաղթանակը նվիրեցին գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին:
Խաղի վերջում Ագարակի քաղաքապետ Մ. Զաքարյանը, Մեղրու փոխքաղաքապետ Վ. Սարգսյանը, ՀՀԿ Մեղրիի շրջանային կազմակերպության նախագահ Ս. Համբարձումյանը և մի շարք ներկաներ իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին հիանալի խաղի համար:
Մեզ հետ հարցազրույցում “Դավիթբեկյան ուխտեր” ԵՀԿ խորհրդի անդամ Ռ.Գևորգյանը նշեց, որ միջոցառումն անցավ բավականին բարձր մակարդակով և ամենակարևորը լիովին ծառայեց իր բուն նպատակին: Այն է` երիտասարդների, ինչու չէ նաև բոլոր քաղաքացիների համախմբումը մեկ հարկի տակ, առօրյան առավել բազմազան և օգտակար դարձնելը: