IMG_0763dՀՀ ոսիտկանության Սյունիքի մարզի քննչական բաժինը մերժել է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանի դեմ:

Հիշեցնենք, որ  սույն թվականի օգոտսոսի 24- ՀԲՃ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին` պահանջելով քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի Վսոտի 117/1 հասցեում գտնվող հողամասի հայտարարված աճուրդի անցկացումը կասեցնելու և մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

«Ատ-Մետալս» ՍՊԸ-ն Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում առանց որևէ թույլտվության իրականցնում էր հանքաքարից ոսկու և բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի կառուցումը: Բարձրացված աղմուկից հետո շինարարության համար նախատեսված հողատարածքը աճուրդ-վաճառքի էր հանվել:

Հաղորդումը մերժվել է: Պատճառաբանությունն այն է, որ Տաշտունի համանքի ղեկավարի կատարած արարքը հանրության համար դադարել է վտանգ ներկայացնել:

«Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփխման հետևանքով այդ անձը կամ կատարած արարքը դադարել է հանրության համար վտագավոր լինելուց»,- նշված է որոշման մեջ:

Նյութի աղբյուրը՝ այստեղ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: