Սյունիքի մարզի քննչական բաժինը մերժել է քրեական գործ հարուցել Տաշտունի հարցով
ՀՀ ոսիտկանության Սյունիքի մարզի քննչական բաժինը մերժել է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանի դեմ:
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոտսոսի 24- ՀԲՃ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին` պահանջելով քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի Վսոտի 117/1 հասցեում գտնվող հողամասի հայտարարված աճուրդի անցկացումը կասեցնելու և մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ: