
Հուլիսի 24-ի “Հանուն իմ Մեղրիի փրկության” քաղաքացիական նախաձեռնության նամակին ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանը գրում է. <“ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ի կողմից հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման նպատակով, առանց համապատասխան փաստաթղթերի` ապօրինի հողաշինարարական աշխատանքների կատարման մասին ՀՀ բնապահպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որում ասված էր, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը կայացրել էր “ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ի տվյալ գործունեության դադարեցման որոշում>:
Չնայած այն բանին, որ հողամասի աճուրդը նշանակված է օգոստոսի 26-ին, այսօր մեր նկարահանող խումբը եղել է Տաշտուն գյուղի տարածքում և փաստել է, որ ապօրինի շինարարական աշխատանքները շարունակվում են:
Տեսանյութը կներկայացնենք ավելի ուշ:
Նյութի հեղինակ` Աննա Օհանջանյան