Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Շիշկերտ գյուղի մոտակայքում։ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ)։ Ավտոմեքենայի վարորդը՝ Ագարակ քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է: