1074930_557772907618888_88078734_o
Մեղրիի մշակույթի կենտրոնի ասմունքի ստուդիայի սաները

Մեղրիի քաղաքային գրադարանը տարիներ շարունակ սպասարկում է բազմաթիվ դպրոցականների և ընթերցասերների: Գրադարանն ունի տարատեսակ ու տարբեր գրական ժամանակաշրջանների պատկանող հարուստ գրականություն:

“Քաունթերփարթ Ինթերնեշնլ”-ի և Մեղրի համայնքի համագործակցության արդյունքում իրականացվող ՀԱԽ-ի ՀԶ/hամայնքային զարգացման ծրագրով Մեղրիի քաղաքային գրադարանը կհամալրվի 60 կտոր մանկական և երաժշտական գրականությամբ:

Վերջերս գրադարանում կազմակերպվել էր “Իմ Մեղրի” գրական ցերեկույթ, որի ընթացքում Մեղրիի մշակույթի կենտրոնի ասմունքի ստուդիայի սաները հանդես եկան Մեղրիի չքնաղ բնաշխարհին ու նրա հանդեպ տածած սիրուն  նվիրված ստեղծագործություններով:

Ստուդիայի ղեկավար Աննա Ալեքսանյանը ներկայացրեց Մեղրիի մշակույթի անցյալն ու ներկան: Իրենց ստեղծագործությունները ներկայացրեցին նաև ստեղծագործողներ Աննա Աղայանը և Ներսես Աղաբեկյանը, վերջինս էլ իր “Ճաքած նուռ” հեղինակային գիրքը նվիրեց ստուդիայի սաներին:

Ցերեկույթը կազմակերպվել էր համայնքային ակտիվ խմբի (ՀԱԽ) կողմից, որին ներկա էին Մեղրիի փոխքաղաքապետ Վանիկ Սարգսյանը, ՀԱԽ-ի անդամները, ընթերցասերներ, հյուրեր:

Նյութի հեղինակ՝  Անի Սարգսյան


One response to “Մեղրիի քաղաքային գրադարանը կհամալրվի նոր գրականությամբ”

  1. Nvard Avatar
    Nvard

    Այ, սա արդեն ուրիշ է: Թե չէ…

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: