Սուրբ Զատկի տոնը Մեղրիում

RSCN8948-“Քրիստոս հարյավ ի մեռելոց”. “Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի”. “Մեզ և ձեզ մեծ ավետիս”,-մարտի 31-ին ահա այս խոսքերով էին Մեղրիի բնակիչները ողջունում միմյանց: 

Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը` նվիրված  Հիսուս Քրիստոսի Հարությանը: Եկեղեցին Հիսուսի Հարությունը տոնում է որպես Զատիկ, քանի որ նա համարվում է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, ապա` կյանք և հարություն:

Մարտի 31-ին՝ առավոտյան ժամը 11.00-ին, Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվեց պատարագ՝ նվիրված Սբ. Զատկի տոնին, իսկ  նախընթաց երեկոյան եկեղեցում կատարվել էր Ճրագալույց և դրանով ավարտվել էր Մեծ Պահքի շրջանը:DSCN8941

Սուրբ պատարագից հետո ներկաներին բաժանեցին հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ հանդիսացող կարմիր ներկված հավկիթներ և մատաղ, որը նախկինում տալիս էին հատկապես աղքատներին ու կարիքավորներին:

DSCN8946

Զատկի տոնը նշվեց մեծ խանդավառությամբ՝ եկեղեցական տոնին համապատասխան: Ընդունված է, որ այդ օրը սեղանները պետք է առատ լինեն չամչով և չրերով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով: 

Նյութի հեղինակ՝ Անի Սարգսյան


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: