
Հանրակրթական դպրոցներում ավարտվեցին առարկայական օլիմպիադաները, որին Մեղրու տարածաշրջանում 13 առարկաների գծով մասնակցեց 199 աշակերտ: Նրանցից 75-ը, այդ թվում՝ Մեղրիի թիվ 1 դպրոցից` 30, Մեղրիի թիվ 2 դպրոցից` 9, Ագարակի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցից` 33, Շվանիձորի, Վարդանիձորի և Լիճքի դպրոցներից մեկական աշակերտ իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին:
Օլիմպիադայի մարզային փուլում Մեղրիի տարածաշրջանից լավագույն արդյունքներ գրանցեց 10 աշակերտ, որոնցից 4-ն իրավունք ստացան մասնակցելու հանրապետական փուլին: Նրանք` Սերինե Դավթյանը (հայ գրականություն, անգլերեն և ռուսաց լեզու), Մերի Ավետիսյանը (հայ գրականություն), Մերի Մարգարյանը (գերմաներեն) և Սերյոժա Գաբրիելյանը (աշխարհագրություն) սովորում են Ագարակի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցում:
-Հանրակրթական դպրոցների առարկայական օլիմպիադայի արդյունքները վկայում են, որ այս տարի օլիմպիադայի հանրապետական փուլին Մեղրիի տարածաշրջանից ավելի շատ աշակերտներ կմասնակցեն, ինչը բավականին դրական է,- մեզ հետ զրույցում ասաց Մեղրի քաղաքի թիվ 1 դպրոցի տնօրեն Սիմոն Սարգսյանը: Իսկ Ագարակի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էռնա Բարխուդարյանը հպարտությամբ նշեց, որ մասնակից բոլոր աշակերտների հաղթանակը սպասված էր, և վկայում է, որ դպրոցը ուսումնական գործընթացում հասել է զգալի հաջողությունների:
Նյութի հեղինակ՝ Անի Սարգսյան