ԱՄՆ-ում մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը (ֆոտո)

Ֆլորա Մարտիրոսյան

Նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Հայտնի երգչուհին 55 տարեկան էր։

Կենսագրական տվյալներ

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Դպրոցին զուգահեռ ավարտել է նաեւ Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

1973թ.-ից սկսել է հանդես գալ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երեւան:

1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետեւ Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:

1989թ.-ին ամուսնացել է, ունի 2 երեխա:

1991թ.-ին մեկնել է ԱՄՆ: Հայրենիք է վերադարձել 1995թ.-ին եւ շարունակել իր երաժշտական գործունեությունը:

1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ եւ Բրբենկ քաղաքներում հիմնել է «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:

2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել եւ անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից եւ այլ երկրներից:

2007թ.-ին հիմնել է «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը եւ աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլեւս երբեք» ասելու համար:

Նյութի աղբյուրը` news.am

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s