Tag Archives: Syunik

Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն փլուզման վտանգ է սպառնում

IMG_26233

Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Հայը աստվածապաշտ ու նախնիների հիշատակով ապրող ազգ է, իր հուշարձաններով, պատմամշակութային կոթողներով հարուստ ու հպարտ: Իսկ շվանիձորեցին արժանի հայ է,սակայն արժանի և հպարտ հայ լինելով ինչպե՞ս պահպանել նախնիներից ժառանգած պատմամշակութային հարստությունը: Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին ,Վերին շենի, Գոմերանցի եկեղեցիներ, Կարմիր խաչ սրբավայր, 17-րդ դարի Կամուրջ-հուշարձան և այլ բազմաթիվ հայտնի և անհայտ պատմամշակութային հրաշք կոթողներ, որոնք օրեցօր քանդվում, ոչնչանում են: Անլուծելի խնդիրներ, որոնք սրի նման ճոճվում են շվանիձորեցու գլխին: Եվ ինչպե՞ս աչք փակել մեր ինքնաոչնչացման վրա. չէ՞ որ առանց պատմական արժեքների պատմությունը թերի է: Փորձելով հասկանալ և , ինչո՞ւ չէ , նաև գտնել այս խնդիրների լուծումները` դիմեցինք պատմամշակութային միջավայրի և հուշարձանների պաշտպանության Սյունիքի մարզային ծառայության հսկիչ Գրիգոր Պողոսյանին: Սակայն վերջինս էլ իր հերթին բողոք ուներ.
– Մեր խնդիրները բազմաթիվ են, սակայն կան հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Ես երբեք աչք չեմ փակել և չեմ լռել: Խնդիրները շատ են, իսկ լուծումները նույնն են. Ֆինանսական միջոցների ներդրում: Ամեն տարի իմ հաշվետվություններով ներկայանում եմ վերադասներիս, որոնք էլ իրենց հերթին դիմում են ՀՀ Մշակույթի նախարարությանը, սակայն պատասխանը միշտ նույնն է. ֆինանսական միջոցների սղություն և բացակայություն:

Read more

Լեհվազի ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը անլուծելի խնդիր է համարվում

IMG_0221 - копия

Լեհվազ

Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղը կարելի է համարել միակ համայնքը, որտեղ բնակչության թիվը ոչ թե նվազում, այլ աճում է: Չնայած դրան համայնքն ունի բավականին խնդիրներ, որոնք հետզհետե վերացվում են: Սակայն անլուծելի է մնում միայն ներհամայնքային ճանապարհների վերանորոգման խնդիրը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Բնապահպանական դասընթացներ Մեղրի, Լիճք և Վարդանիձոր համայնքների երիտասարդական ակտիվ խմբերի համար

“Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ն  “Բարեկարգ և ծաղկուն Մեղրի” ծրագրի շրջանակներում կազմակերպել էր բնապահպանական դասընթացներ։

Մանրամասները տեսանյութում՝

Նայեք, սա իսկական գետ է, բայց ջրի փոխարեն Ագարակի կոմբինատի պոչերն են

070106122612Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինտաի բլբլթացող պոչերը լցվում են ուղիղ Արաքս գետը: Եթե դրանք պոչեր չլինեին, այլ ջուր, ապա այդտեղ հաստատ կցանկանային փոքր ՀԷԿ կառուցել:

 

 

Նյութի աղբյուրը՝ http://www.ecolur.org

Քանի՞ տարի անց Մեղրիում էկոլոգիական արտագաղթ կսկսի

062834131967Հայաստանի հարավային դարպաս Մեղրի քաղաքին սպառնում է էկոլոգիական արտագաղթ: Խնդիրն այն է, որ Մեղրիի տարածաշրջանում ընդլայնվում է հանքարդյունաբերությունը իրեն բնորոշ բոլոր խնդիրներով եւ ռիսկերով: Մեղրիի համար տրված հզոր տեմպն անտեսում է այն փաստը, որ Մեղրին գտնվում է ավելի ցածրում, քան կառուցված, կառուցվող եւ ապագա հանքարդյունաբերական օբյեկտները:

Հանքարդյունաբերական թափոններից եւ պոչերից ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է հենց Մեղրիի վրա: Դա առողջության, շրջակա միջավայրի եւ տեղացիների հիմնական զբաղմունքի` գյուղատնտեսության համար իրական վտանգ է:

Ամբողջ Մեղրիի տարածաշրջանի ջրամատակարարումն ապահովում է Մեղրի գետը: Այն հոսում է լեռներից Մեղրիի կիրճով, որն այժմ լցվում է նոր հանքարդյունաբերական օբյեկտներով:

Մեղրիից ուղիղ գծով 16 կմ հեռավորության վրա` Լիճք գյուղի մոտ, շուտով կբացվի «Թաթսոն» ընկերության վերամշակման ֆաբրիկան, որը մտադիր է շահագործել երկու հանքավայր` Լիճքի պղնձի եւ Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրերը: Շինարարական աշխատանքներն ընթանում են ողջ թափով: Եւ հողը, որը նախագծի համաձայն, պետք է հետո օգտագործվի տարածքի վերականգնման համար, թափվում է մոտակա կիրճը:

Շարունակությունը՝ այստեղ

Լեհվազի մանկապարտեզում օձ է հայտնաբերվել

գյուրզաՕրերս Լեհվազի մանկապարտեզի շենքում սաներից մեկն օձ է տեսել և տեղեկացրել դաստիարակչուհուն և տնօրենին: Վերջինս դիմել է գյուղացիների օգնությանը, ապա Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատ(ՀՓՋ), սակայն նրանց չի հաջողվել սպանել օձին: Գյուղացիների ապարդյուն գործողություններից հետո մանկապարտեզ է եկել Լեհվազ համայնքի ղեկավար Սասուն Զաքարյանը: Նա որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնց արդյունքում գյուրզա տեսակի մոտ 1,5մ-ոց օձին սպանել են որսորդական զենքով:

« Older Entries Recent Entries »