IMG_26233
Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Հայը աստվածապաշտ ու նախնիների հիշատակով ապրող ազգ է, իր հուշարձաններով, պատմամշակութային կոթողներով հարուստ ու հպարտ: Իսկ շվանիձորեցին արժանի հայ է,սակայն արժանի և հպարտ հայ լինելով ինչպե՞ս պահպանել նախնիներից ժառանգած պատմամշակութային հարստությունը: Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին ,Վերին շենի, Գոմերանցի եկեղեցիներ, Կարմիր խաչ սրբավայր, 17-րդ դարի Կամուրջ-հուշարձան և այլ բազմաթիվ հայտնի և անհայտ պատմամշակութային հրաշք կոթողներ, որոնք օրեցօր քանդվում, ոչնչանում են: Անլուծելի խնդիրներ, որոնք սրի նման ճոճվում են շվանիձորեցու գլխին: Եվ ինչպե՞ս աչք փակել մեր ինքնաոչնչացման վրա. չէ՞ որ առանց պատմական արժեքների պատմությունը թերի է: Փորձելով հասկանալ և , ինչո՞ւ չէ , նաև գտնել այս խնդիրների լուծումները` դիմեցինք պատմամշակութային միջավայրի և հուշարձանների պաշտպանության Սյունիքի մարզային ծառայության հսկիչ Գրիգոր Պողոսյանին: Սակայն վերջինս էլ իր հերթին բողոք ուներ.
– Մեր խնդիրները բազմաթիվ են, սակայն կան հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Ես երբեք աչք չեմ փակել և չեմ լռել: Խնդիրները շատ են, իսկ լուծումները նույնն են. Ֆինանսական միջոցների ներդրում: Ամեն տարի իմ հաշվետվություններով ներկայանում եմ վերադասներիս, որոնք էլ իրենց հերթին դիմում են ՀՀ Մշակույթի նախարարությանը, սակայն պատասխանը միշտ նույնն է. ֆինանսական միջոցների սղություն և բացակայություն:

Այսպիսի պատասախաններից մեր խնդիրնեը չեն փոքրանում, չեն անհետանում, այլ տարեցտարի ավելի են խորանում,ինչպես որ վերքը առանց սպեղանու չի սպիանում: Եթե տարիներ առաջ Վերին շենի և Գոմերանցի եկեղեցիների ճակատային պատերիի ճաքերը չէին նկատվում, ապա այսօր ոչ միայն նկատվում, այլև վախ են ներշնչում. քանդվելու վտանգ կա: Բայց առաջնահերթ լուծում է պահանջում Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տանիքի վերանորոգումը և բակի հողալցման աշխատանքների կատարումը: Համայնքի ուժերով անհնար է այս աշխատանքները իրականացնելը, իսկ նախարարությունը ասում է,թե միջոցներ չունի:

IMG_22632
Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Գերեզմանոցը մետաղալարերի ցանցով ցանկապատման անհրաժեշտություն ունի,ընտանեկան գերեզմանատները սելաֆների հետևանքով քանդվում են, իսկ անասունների համար արոտավայր են ծառայում: Վերջին հաշվով բոլոր խնդիրները ֆինանսական լուծում են պահանջում: Գրիգոր Պողոսյանի հետ ունեցած զրույցի ժամանակ պարզվեց նաև, որ Շվանիձորի տարածքում կան բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, որոնց նույնիսկ հասնելը և մաքրման աշխատանքներ կատարնելն է դժվարացել, քանի որ սելավների և քարաթափումների հետևանքվ փակվել են ճանապարհները: Եթե այդպես շարունակվի գալիք սերունդը դժվարությամբ կիմանա նշված կոթողների երբևէ գոյության մասին: Պատմամշակութային կոթողների չպահպանմամբ և ոչնչացմամբ կորցնում ենք մեր ազգային դիմագիծը, քայլում այլ ազգերի հետ միաձուլվելու ճանապարհով:

Նյութի հեղինակ՝  Անի Մախսուդյան


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: