Tag Archives: Meghri

Տաշտունում ապօրինի աճուրդ վաճառքը կայացավ(տեսանյութ)

1231302_597750603581533_1036226343_n

Տաշտուն համայնքի ղեկավար Հ․Գաբրիելյանը

Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում կայացավ հողատարածքի ապօրինի աճուրդ-վաճառք։ Խոսքը վերաբերում է այն նույն տարածքին, որտեղ արդեն իսկ հանքաքարի մշակման գործարանի ապօրինի շինարարական աշխատանքներ է իրականացնում “ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ապօրինի աճուրդ-վաճառք Տաշտունում

hanqԱյս պահին Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում տեղի է ունենում Վսոտի թաղամասի 117/1 հասցեում գտնվող հողամասի աճուրդ-վաճառք, որն սկսվել է ժ.11.00-ից և ժ. 13.00-ի դրությամբ չի ավարտվել: Տաշտունի համայնքապետի հավաստմամբ աճուրդ-վաճառքը փակ է, սակայն  տարածված հայտարարության մեջ այդ մասին ոչինչ նշված չի եղել: 

Տեղեկացնենք նաև, որ վերջերս Սյունիքի մարզպետին և Տաշտունի համայնքապետին ուղարկվել են նամակներ` աճուրդ-վաճառքի անօրինական լինելու վերաբերյալ:

namak V. Hakobyanin

Նամակ Սյունիքի մարզպետ Վ․Հակոբյանին

namak Tashtuni gyuxapetin

Նամակ Տաշտուն համայնքի ղեկավար Հ․Գաբրիելյանին

Իրան-Հայաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Ագարակում և Մեղրիում

127597

Երկրաշարժ Իրան-Հայաստան սահմանային գոտում

Օգոստոսի 18-ին  ժամը 18.14-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 12 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.8 մագնիտուտով(4 բալ) երկրաշարժ։ Այն զգացվել է նաև Ագարակ և Մեղրի քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ, որին նախորդել է 2.4 մագնիտուդով նախացնցում:

Միավորվե´նք հանուն Հայաստանի հարավային դարպասի՝ Մեղրիի փրկության

970132_598508580189655_1005798036_nՀանքարդյունաբերության վտանգները կասեցնելու նպատակով մեկնարկել է «Հանուն իմ Մեղրիի փրկության» քաղաքացիական նախաձեռնությունը, որն իր ֆեյսբուքյան խմբում նշում է․

«Մեղրին կանգնած է մահացու վտանգի առջեւ՝ ծավալված համատարած ընդերքշահագործման պատճառով:

Մեղրու տարածաշրջանում այժմ շահագործվում է Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պզինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի, Այգեձորի պղինձ-մոլիբդենի, Թխկուտի եւ կենտրոնական տեղամասեր հանաքավայրերը:

Երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում  Տաշտունի («Մեղրասար» կամ «Քարասար») բազմամետաղային, Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին-Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք եւ Կալեր գյուղերի շրջակայքի տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետսաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի եւ Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերեւակումներում:

Read more

Դաժան սպանություն Ագարակ քաղաքում

դանակահարություն1Առավոտյան Ագարակ քաղաքը ցնցված էր գիշերը տեղի ունեցած ողբերգությունից։

Հուլիսի 20-ին 01.oo սահմաններում Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքում տեղի էր ունեցել դաժան սպանություն։ Սպանվել էր 1984թ․ ծնված, 4 անչափահաս երեխաների մայր Նելլի Ա․-ն։

Սպանության մեջ կասկածվում է նրա 34-ամյա ամուսինը՝ Միխայիլ Վ․-ն, որը այժմ գտնվում է նախնական կալանքում։

Կատարվում է հետաքննություն։

Հրդեհ Մեղրիում(լրացված)

IMG_04842013թ.-ի հուլիսի 18-ին ժ. 13.00-ի սահմաններում Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցի առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել: Կարճ ժամանակում հրդեհը տարածվել է` վտանգ ստեղծելով հարևան բնակարանների համար:

Օպերատիվ աշխատանքների արդյունքում 14:00 սահմաններում հրդեհը մարվեց: Դեպքի վայրում աշխատում էին Սյունիքի մարզի Մեղրիի հրշեջ փրկարարական ջոկատը` հրամանատար Բ.Զաքարյան,  Մեղրու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունը: Տեխնիկական աջակցություն ցուցաբերեցին N սահմանապահ զորամասը և “Մեղրու կոմունալ” ՀՈԱԿ-ը: Հրշեջներին օգնում էին նաև քաղաքի բնակիչները:

Տուժածներին ցուցաբերվեց անհրաժեշտ բժշկական օգնություն:

Հրդեհի պատճառներին և մանրամասներին կանդրադառնանք հետագայում:

« Older Entries Recent Entries »