Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում կրկին գործադուլ է

Արդեն երկրորդ օրն է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի աշխատակիցները գործադուլ են անում: Պահանջները նույնն են ինչ  մայիսի 22-23-ի գործադուլի ժամանակ:
Անցել է մեկ ամսից ավելի, բայց ոչ մի պահանջ չի կատարվել։
Աշխատակիցները պահանջում են հանդիպում կոմբինատի տնօրինույթան հետ։
Այնտեղ էին նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

Մարզպետը հորդորց աշխատակիցներից խումբ ընտրել եւ բանակցությունների գնալ կոմբինատի տնօրենության հետ՝ արդյունքների մասին տեղյակ պահելով նաեւ մարզպետարանին, հարցերը լուծել փոխզիջումներով ու իրավական հարթությունում՝ նշելով, որ այստեղ առկա խնդիրների մասին տեղյակ է պահել ՀՀ կառավարությանը։


Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.