
Մարտի 21-ին, ժամը 16:00-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանայինն քննարկում 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ /նպատակային հատկացում/ ստանալու նպատակով նախատեսված ծրագրերի շուրջ:
Նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել հետևյալ ծրագրային առաջարկները.
1.«Մեղրի քաղաքի մանկապարտեզի հիմնանորոգում»:
2.«Զբոսայգու հիմնում Մեղրի քաղաքում»:
3.«Ավտոկայանատեղիների և հարակից շուկաների կառուցում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ և դրանց հարող տարածքների բարեկարգում»
4.«Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի մանկապարտեզի և բուժկետի վերահատակագծում, վերանորոգում և Կարճևան գյուղի մանկապարտեզի վերանորոգում»:
5.«Մեղրի համայնքի Ագարակի և Վահրավարի գոյություն ունեցող ջրավազանների վերանորոգման և բարեկարգման, Կարճևան, Լեհվազ և Նռնաձոր գյուղերի նոր ջրավազանների կառուցման աշխատանքներ»:
Աղբյուրը` meghri.am