Էկո-խաղահրապարակ հարթակի բացումը Կարճևան գյուղում

Փետրվարի 20-ին Մեղրի համայնքի Կարճևան գյուղում տեղի ունեցավ  նոր էկո-խաղահրապարակի բացման արարողությունը:

Խաղահրապարակը կառուցվել է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից իրականացվող
 «Ընձառյուծի պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի բնապահպանական ծրագրերի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է.

– Առանց կայուն համայնքների մենք չենք կարող ունենալ լավ արդյունքներ բնապահպանության ոլորտում:

Խաղահրապարակն ունի կարևոր սոցիալական և կրթական նշանակություն` նպատակ ունենալով երեխաների համար ստեղծել հաճելի միջավայր ազատ ժամանակն անցկացնելու և տարածքում բնակվող վտանգված կենդանատեսակների մասին տեղեկանալու համար:

Մեղրի համայնքի ղեկավար Մխրթար Զաքարյանը ավելացնում է.

-Նմանատիպ նախաձեռնությունները  շատ խրախուսելի են և ամբողջությամբ տեղավորվում  են  համայնքային զարգացման հնգամյան պլանի մեջ:

Տեսանյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի ««Համայնք»ը համայնքի համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: