Հունիսի 12-ին վերանորոգումից հետո Մեղրիում պաշտոնապես բացվեց համայնքապետարանի շենքը:
Համայնքապետ Մխիթար Զաքարյանը կտրեց կարմիր ժապավենը, որից հետո տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ռաֆայելը կատարեց օրհնության արարողություն :
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը իր ողջույնի խոսքում մանավորապես նշեց, որ վերանորոգվել է շենքի տանիքը, կահավորվել և տեխնիկապես հագեցվել են բոլոր սենյակները, և որ վերանորոգումն իրականացվել է համայնքի բյուջեի հաշվին: Մ. Զաքարյանը ավելացրեց, որ ավագանու նիստերի դահլիճը ծառայելու է նաև համայնքային նշանակության տարբեր հանդիպումների համար և դրանից կարող են օգտվել տարբեր կազմակերպություններ, ՔՀ կառույցներ:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։