Մայիսի 18-ին Մեղրի համայնքի ճակատագրով մտահոգ մի խումբ մեղրեցիներ եղան Լիճքի հանքավայրի տարածքում և ղեկավարությանը ներկայացրեցին մեղրեցիների դժգոհությունը տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման դեմ:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարված Լիճքի հանքի դեմ բողոքի ակցիան հետաձգվեց վարչապետի հորդորովՙ:
Հանքավայրի տարածքում մեղրեցիները իրենց պահանջը ներկայացրեցին հանք շահագործող կազմակերպության ներկայացուցիչներին։
Նախաձեռնող խումբը ներկայացրեց, որ չի կարող մեկ կամ երկու նեղ անձնական շահերը վեր լինեն տարածաշրջանի մարդկանց լինել- չլինելու հարցից:
-Մեղրիի բնակչությունը եղելէ գյուղատնտեսությամբ զբաղվող տարածաշրջան և վերջին տարիներին էլ ավելի զարգացել: Մենք գտնում ենք, որ հանքարդյունաբերությունը անհամատեղելի է գյուղատնտեսության հետ:
Նշվեցին նաև էկոլոգիական, բնապահպանական և առողջական խնդիրներ ևս կապված հանքերի շահագործման հետ:
Մեղրեցիները արդեն 2 օր է ստորագրահավաք են սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Հանրագիր՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով:
2016 թվականից «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից Լիճքի տարածքում պղնձի և մոլիբդենի հանքավայր է շահագործվում: Այս հանքավայրի տարածքը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում, Մեղրի համայնքի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին նույնպես այս տարածքում է, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա:
Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։