Մեղրեցիները ստորագրահավաք են սկսել Լիճքի հանքի գործունեության և նոր հանքերի շահագործման դեմ

Մեղրեցիները շարունակում են պայքարել տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման և արդեն գործող Լիճքի հանքի շահագործման դեմ:

Պատրաստվել է ՀՀ վարչապետին ուղղված Հանրագրի ՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով:  Այսօր առավոտվանից սկսվել է հանրագրին կից ստորագրությունների հավաքման գործընթացը:

Նախատեսվում է նաև բողոքի ակցիա Լիճքի հանքի տարածքում, որի մասին տարածվել է հետևյալ հայտարարությունը.

Սույն թվականի մայիսի 18-ին առավոտյան ժամը 7:30-ին հավաքվել Մեղրու մշակույթի պալատի մոտ, որտեղից էլ կմեկնարկի երթը դեպի Լիճքի  հանք:

Նյութը պատրաստվել է «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿի «Մեդիան՝ որպես թափանցիկության երաշխիք» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում։ Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։


3 responses to “Մեղրեցիները ստորագրահավաք են սկսել Լիճքի հանքի գործունեության և նոր հանքերի շահագործման դեմ”

  1. Էկոգյուղի տեսլականն ու զբոսաշրջության ապագան․ Հանքն ընդդեմ Նռնաձորի (Տեսանյութ) | meghrinews Avatar

    […] կեսից ավելին ստորագրել է ՀՀ վարչապետին ուղղված հանրագրի տակ, որով դեմ է արտահայտվել Մեղրիի տարածաշրջանում […]

  2. Էկոգյուղի տեսլականն ու զբոսաշրջության ապագան․ Հանքն ընդդեմ Նռնաձորի (Տեսանյութ) | meghrinews Avatar

    […] կեսից ավելին ստորագրել է ՀՀ վարչապետին ուղղված հանրագրի տակ, որով դեմ են արտահայտվել Մեղրիի տարածաշրջանում […]

  3. Էկոգյուղի տեսլականն ու զբոսաշրջության ապագան․ Հանքն ընդդեմ Նռնաձորի | meghrinews Avatar

    […] կեսից ավելին ստորագրել է ՀՀ վարչապետին ուղղված հանրագրի տակ, որով դեմ են արտահայտվել Մեղրիի տարածաշրջանում […]

Հաղորդագրություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.